RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 2221, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 79

ԱՍԱ՛ ԱՉՔԵՐԻԴ ԳՈՒՅՆԸ, ԱՍԵՄՙ ՈՎ ԵՍ ԴՈՒ

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆԸ

Մարդու խառնվածքի եւ աչքերի միջեւ եղած կապը հայտնի է հնուց: Մենք աչքերով գնահատում ենք մարդկանց անկեղծությունը, վերաբերմունքը, ջերմությունն ու անտարբերությունը: Աչքերում արտացոլվում են մարդու մտքերն ու զգացմունքները: Աչքերով կարելի է «խժռել», «շանթել», «դաշունահարել», գերել ու ոչնչացնել...

- Աչքերով հնարավոր է ճանաչել մարդուն, զգալ խառնվածքն ու մտքերը: Նրանք կարող են նաեւ վկայել հիվանդությունների հանդեպ ունեցած հակվածության մասին, նույնիսկ հնարավորություն տալ կանխորոշելու արդեն զարգացող հիվանդությունը, -բացատրում է բժիշկ-հոգեբան Վարդուհի Խաչատրյանը: - Մարդու աչքերը, դրանց գույնը շատ բան կարող են ասել նրա բնավորության մասին:

Այժմ հայելու մեջ նայի՛ր աչքերիդ եւ պարզիր քո էությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երկնագույն աչքերով մարդիկ համառ են ու զգացմունքային: Նրանց տրամադրությունը հաճախ է փոխվում, կամակոր են, հաճախ` եսասեր ու հիշաչար: Կապուտաչյաները ռոմանտիկ են, նոր գաղափարներով շուտ ոգեւորվող եւ նույնքան արագ հիասթափվող: Նրանցից շատերը հակված են ինքնագերագնահատման: Կապուտաչյաների յուրահատկություններից է ճշմարտասիրությունը: Իսկ մոխրագույն աչքեր ունեցողներն ուղղամիտ են, խիզախ եւ տոկուն: Նրանք ձգտում են հասնել իրենց երազանքին` հաղթահարելով ամեն դժվարություն: Վերջիններս խանդոտ են, հաճախ նրանցից շատերը կյանքում սիրում են միայն մեկ անգամ: Նրանց հետ դժվար է լեզու գտնել, ուժեղ կամքի տեր են, երբեմն` դաժան: Մուգ շագանակագույն աչքերով մարդիկ, որպես կանոն, մարդամոտ են, կենսախինդ, ունեն հիանալի հումորի զգացում: Կողմնորոշվող են, բռնկվող եւ միաժամանակ արագ հանդարտվող, անկայուն են ու հեշտ սիրահարվող: Կանաչաչյաները ուղղակի ծնվել են ղեկավարելու համար, քանի որ լավ երեւակայություն ունեն, վճռական են, իրատես, արդարամիտ ու խիստ, ծայրահեղ իրավիճակներում արագ կողմնորոշվող, կենտրոնացած ու համբերատար: Բաց շագանակագույն աչքեր ունեցողները համեստ են, երազկոտ, մենակություն սիրող: Նրանք ծանր են տանում վիրավորանքը: Իսկ ահա սեւաչյա մարդիկ համառ են ու կամակոր, շատ դիմացկուն են, շուտ բռնկվող ու իմպուլսիվ: Վերջիններս ավելի տաքարյուն են, քան մյուսները: Ամեն ինչում կարգուկանոն են սիրում, աշխատավայրում չեն ներում ամենաչնչին խախտումն անգամ: Շատ ուժեղ զարգացած ինտուիցիա ունեն, կարողանում են արագ կողմնորոշվել յուրաքանչյուր իրավիճակում:

Կարելի է եզրակացնելՙ ասա՛ աչքերիդ գույնը, ասեմ` ով ես դու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ