RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1517, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ԱՐՈՆՅԱՆԸ 2-ՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵՑ ԻՎԱՆՉՈՒԿԻՆ

Մեկօրյա հանգստից հետո հավակնորդների մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը` անցկացնելով 10-րդ տուրի հանդիպումները: Նախորդ տուրում մրցաշարում կրած առաջին պարտությունից հետո Լեւոն Արոնյանը հաջող խաղաց Վասիլի Իվանչուկի հետ պարտիայում ու սպիտակներով արդեն 30-րդ քայլին պարտության մատնեց մրցակցին: Հիշեցնենք, որ առաջին շրջանում էլ հայ գրոսմայստերը հաղթել էր Իվանչուկին: Արոնյանը վաստակեց 6,5 միավոր ու շարունակում է աղյուսակը գլխավորող Մագնուս Կառլսենի հետապնդումը: Վերջինս Գելֆանդի հետ մրցավեճում հաղթանակ տոնեց ու վաստակեց 7 միավոր:

Առաջատարներին հետապնդող Վլադիմիր Կրամնիկի համար տուրը հաղթական էր: Պարտության մատնելով Գրիշչուկին, Կրամնիկը վաստակեց 6 միավոր: Ռաջաբովի եւ Սվիդլերի մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: Գելֆանդը, Սվիդլերն ու Գրիշչուկն ունեն 4,5-ական միավոր:

Այսօր կայանալիք 11-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Սվիդլերի հետ: Նրանց առաջին շրջանի մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի: Կառլսենի մրցակիցը կլինի Գրիշչուկը: Կկայանան նաեւ Կրամնիկ-Ռաջաբով, Իվանչուկ-Գելֆանդ պարտիաները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ