RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1593, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 58

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԾՆԿԻ ԻՋՆԵԼՈՒ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ասում է թուրք գործիչըՙ անտեսելով ե՛ւ «զգոն թուրքերի», ե՛ւ Ադրբեջանի ծնկած վիճակը

Ժողովրդական ասացվածքին համապատասխանՙ «Հավը երազում կորեկ է տեսնում»: Իսկ թուրքերը այլ ժողովուրդների ուզում են իրենց առջեւ ծնկի իջած տեսնել: Օրինակՙ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ներողության առնչությամբ վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե Իսրայելին ծնկի են բերել թուրք ազգի առջեւ, առանց հաշվի առնելու, որ այդ ներողությունը չի բավարարում թուրքական գեթ մեկ պահանջ:

«Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր եւ փոխնախագահ Մեւլութ Քարաքայան էլ, ինչպես երեկ նշել էր turkishny.com կայքէջը, հայերին ծնկի բերելու մտավարժանքներ է անում: Թուրք ազգի շատ փառապանծ այս զավակը ադրբեջանական Gun.az գործակալության հարցերին պատասխանելիս ասում է, որ Հայաստանն իսկույն պետք է հեռանա Ղարաբաղից, օկուպացված այս տարածքը պատկանում է թուրքերին, հետեւաբար անհրաժեշտ է հանձնել տիրոջը:

Քարաքայան կարծիք է հայտնում, որ Հայաստանն ի վիճակի չէ երկար ժամանակ օկուպացված պահել Ղարաբաղը, նա դատապարտված է ծնկի իջնելու հետզհետե հզորացող Ադրբեջանի առջեւ, եւ հայ ժողովուրդը պարտավոր է հասկանալ այս իրողությունը:

Այս արարածը հիրավի շատ հոգատար է հայ ժողովրդի հանդեպ, պարզապես նրան հիշողությունն է դավաճանում: 1994-ին Ադրբեջանը զինադադարի աղերսագին խնդրանքով, բացի Հայաստանից, դիմել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այսինքնՙ ծնկի էր իջել հայկական երկու պետությունների առջեւ:

Ինչ վերաբերում է շատ փառապանծ թուրք ազգին, ապա նրա զգոն զավակներին էլՙ շուրջ 3000 մարդ, 90-ականների սկզբին Ղարաբաղ էր գործուղել «գորշ գայլերի», հետեւաբար Քարաքայայի առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը: «Զգոն թուրք» կոչեցյալ այս վարձու մարդասպանները տեղաբաշխվել էին Ղարաբաղի տարածքում, մասնավորապես Շուշիում եւ Խոջալուում: Սակայն մի մասը շանսատակ արվեց, մյուսըՙ զենքը շպրտելով ազերի եղբայրների հետ հայ ազատամարտիկների բացած միջանցքով ճողոպրեց ռազմի դաշտից, մի մասն էլ հանձնվեց հաղթողների ողորմածությանը, այսինքնՙ ծնկի իջավ հայ ազատամարտիկի առջեւ: Քարաքայան հավ չէ, որ կորեկ տեսնի երազում, սակայն թուրք է, ծնրադիր վիճակում ուզում է ուրիշներին ծնկի բերել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ