RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 999, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ` ԱՅՍ ՏԱՐԻ

Գ. Մ.

Գյումրու «Անի» թաղամասի 15-րդ փողոցը քաղաքի համայնքային ավագանու մարտի 12-ի որոշմամբ վերանվանվել է Ֆորարլբերգի փողոց` ի գնահատումն Շիրակի մարզկենտրոնի հետերկրաշարժյան վերականգնման գործում Ավստրիայի այդ վարչական շրջանի ունեցած նկատելի ներդրման: Այդ ներդրման առավել հայտնի արտահայտություններից են այստեղ կառուցված Ավստրիական թաղամասը, Ավստրիական մանկական հիվանդանոցը: Ավստրիացի հովանավորների միջոցով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարական կազմակերպությունը հանրապետությունում նաեւ մի շարք սոցիալական ու առողջապահական ծրագրեր է կյանքի կոչել:

Շուտով այս ամենին կավելանա հաշմանդամների խնամքի կենտրոնի կառուցումն ու գործունեությունը Գյումրիում, Պարույր Սեւակի եւ նշված Ֆորարլբերգի փողոցի խաչմերուկին հարող 30 հազար խմ մակերեսով տարածքում: Դեռ անցյալ տարվա ամռանն այստեղ կատարվել են տարածքի հարթեցման աշխատանքներ, իսկ շինարարությունը կծավալվի առաջիկա ապրիլ ամսին: Կենտրոնը ծառայելու է հաշմանդամություն ունեցող 5-35 տարեկան 100 անձանց` մատուցելով բազմաբնույթ բուժական, զարգացման ծառայություններ, արհեստագործական դասընթացներ, ունենալու է այլընտրանքային ջեռուցման եւ էլեկտրասնուցման համակարգեր: Կից տարածքում նաեւ հիմնվելու է այգի ու խաղահրապարակ, որոնց մուտքն ազատ կլինի նաեւ թաղամասի բնակիչների համար:

Հաշմանդամների խնամքի կենտրոնի հիմնալցման եւ ներքնահարկի կառուցման աշխատանքները նախատեսվում է կատարել մինչեւ օգոստոս ամիսը, իսկ շենքի կառուցումը կատարվելու է Ավստրիայից բերված մասերի հավաքման տեխնոլոգիայով եւ տեւելու է մոտ երեք շաբաթ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ