RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ԳԱԶԱ ՀԱԶԻՎ ԹԵ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԼԻՆԻ

Հ. Չ.

Պարզապես շահարկվում է դրա իրականացման հավանականությունը

Մարտի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարել է. «Որոշ շրջանակներ շահարկում են Իսրայելի ներողությունը Թուրքիային»: Նա շրջանակների անունը չի տալիս, սակայն ակնհայտ է, որ ինքը ցանկատեսության արդյունքը հանդիսացող այդ ներողության հետ շահարկում է նաեւ վարչապետ Էրդողանի Գազայի հատված այցելելու հավանականությունը, քաջ իմանալով, որ դա առայժմ իրատեսական չէ: Ընդ որում շահարկելիս նա չի զլանում խնայել Իսրայելին, ասելով. «Գազայի հատված Էրդողանի հնարավոր այցելության առնչությամբ Իսրայելը որեւէ հակազդեցություն չի դրսեւորել: Թեեւ այցելության օրը հայտնի չէ, սակայն կարեւորը ժամանակացույցի ճիշտ ընտրությունն է եւ պաղեստինցի եղբայրների հետ գրկախառնվելը»:

Մինչ Դավութօղլուն ապակողմնորոշում էր թուրք հասարակությանն ու Գազայի պաղեստինցիներին, իսրայելական «Ջերուսալեմ փոստ» թերթը, ինչպես երեկ նշեց «Դունիաբուլթենի» կայքէջը, գրեց. «Ֆաթհը» դեմ է Էրդողանի այցին: Պաղեստինի իշխանությունները այդ մասին իրազեկել են թուրքական կառավարությանը, որովհետեւ այդ այցը կխորացնի պաղեստինցիների մասնատվածությունը»:

Թե որքանով է իրականությանը համապատասխանում իսրայելական թերթի հետեւությունը, չգիտենք: Բայց որ Էրդողանի այցը Գազա կախված է Իսրայելի կամքից, ակնհայտ է: Այլապես այցի հավանականության մասին արտահայտվելիս ոչ Դավութօղլուն կհիշատակեր Իսրայելին, ոչ էլ թուրքական «Դունիաբուլթենի» լրատվական գործակալությունը դրա իրականացման անհնարինությունը կպայմանավորեր իսրայելական «Ջերուսալեմ փոստ» թերթի հրապարակումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ