RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1865, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 86

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԻՐԱԿԻ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀԱՑԱԴՈՒԼԻՑ

Մ. Խ.

Այսպիսով` երեկ Ազատության հրապարակում հնչած գլխավոր լուրն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի, Սուրբ Զատկի պատարագից հետո դադարեցնելու է իր հացադուլը: Այդ մասին հայտարարեց Ր. Հովհաննիսյանը: Կիրակի լրանում է նրա հացադուլի 22-րդ օրը` Սուրբ Հարության տոնի օրն ավարտելու է հավատի ու հայրենիքի համար իր «համեստ ծոմը»:

Ապրիլի 1-ից Ր. Հովհաննիսյանը վերսկսում է մարզային հանդիպումները, որոնք ապրիլի 9-ի նախապատրաստություն են, առաջինը մեկնելու է Կապան:

Րաֆֆի Հովհաննիսյանը, մի անգամ եւս կրկնելով իր պահանջները, իր խոսքում նշեց, որ սրտացավ ու բանական առաջարկին ցօրս բովանդակային պատասխան չի ստացել: Նա պնդեց, որ ժողովուրդը հաղթանակ է տարել ընտրություններում, իսկ իշխանությունները քվեատուփերը չեն բացում, նույնիսկ իրենց նշած 150 քվեատուփը բացելուց վախենալով, որ ճշմարտությունը կբացահայտվի: Նրան բարկացրել էին մի շարք պիտակներ, որ ուղղվել են այս քանի օրն իր առաջարկների առիթով. ասենք` գործարք, բազար, վերջնագիր եւ այլն: Ոչ պաշտոնակռիվ, ոչ գործարք` ովքեր խոսում են այդ մասին, իրենց ողջ կյանքն է պաշտոնակռիվ ու գործարք, սա էր նրա ասածի բովանդակությունը, իսկ ինքը հայրենիքի փրկությունն ու ապագան է ուզում:

Պատասխանելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որը վիրավորական պիտակներ էր կպցրել Րաֆֆուն եւ նրա հորը` Ռիչարդ Հովհաննիսյանին, նրան հրավիրեց Կապան. «Եթե դուք ասել եք, որ իմ գլուխը կջարդեք ժողովրդի առաջ, ուրեմն ես ձեզ ժամադրում եմ երկուշաբթի Կապանում, ժողովրդի առաջ», ասաց :

«Ապրիլի 9-ին, բոլորիս հետ միասին, մի բռունցքՙ նոր Հայաստան», այսպես ավարտեց իր խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ