RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1129, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 78

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ՞

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեկ դատարանի որոշմամբ Նուբարաշենի հուգեբուժարան է տեղափոխվել մարտի 22-ին ԱԺ-ի տարածք ծալովի դանակով ներխուժած Վրեժ Գալստյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ-ի անվտանգության ծառայակիցներին «Հիսուս Քրիստոս» ներկայացած Գալստյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Գալստյանը դատապարվել էր երկամսյա կալանավորման: Ըստ ԱԱԾ-իՙ նախկինում երկու անգամ դատապարտված Գալստյանը, փաստորեն, հոգեկան խանգարումներ ունի, ինչն էլ նրան կազատի քրեական պատասխանատվությունից:

Իրականում, սակայն, «մեր երկրի ամենամեծ պրոբլեմը հանցագործները չեն»: Տվյալ պարագայում կարծես թե մենք հանցագործի հետ էլ գործ չունենք, այլ հոգեկան հիվանդի: 25-ամյա Գալստյանի պես այսօր մի շարք երիտասարդներ կան, որոնք, ճիշտ է, հետազոտված հոգեբանական խնդիրներ չունեն, բայց ագրեսիվ են, դյուրագրգիռ, բռնկուն: Այս երիտասարդները քայլում են մեզ հետ նույն փողոցներով, գնում են ծառայության մեր որդիների, եղբայրների հետ... Այս երիտասարդներին հարմար տեղ է պետք` մի տեղ, որտեղ նրանք կկարողանան կրակել, գոռալ, թոթափել ներքին բարձր մակարդակի լարվածությունը: Բանակն այս առումով «իդեալական» տեղ է: Այնտեղ նրանք զուրկ են ծնողական վերահսկողությունից (շատերն անգամ քաղաքում են դրանից զուրկ), այնտեղ նրանք մի միջավայրում են, որտեղ ագրեսիվ են գրեթե բոլորը, որտեղ կարելի է, հնարավորություն կա կրակելու, եւ որտեղ նրանք կրակում են, դանակահարում են:

Ինչո՞ւ ուրեմն քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող երիտասարդների կողքին մենք ունենք նաեւ երիտասարդներ, որոնք հաճախ հոգեբանական, երբեմն էլ հոգեբուժական միջամտության կարիք ունեն, մի՞թե այս երկու երիտասարդական խմբերը միեւնույն հասարակության ու միջավայրի ծնունդը չեն: Իհարկե են, ու խնդիրն ամենեւին էլ դա չէ. պարզապես Հայաստանը երիտասարդների երկիր չէ, անգամ «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներ» կառավարական ծրագրով, հատկապես այդ ծրագրով, անգամ կուսակցական ցուցակներում երիտասարդների մի շարք անուններով, մանավանդ այդ անուններով, անգամ մայրաքաղաքի փողոցներում գարնանային հրաշալի ծաղիկներով, հատկապես` դրանց գներով... Եվ ոմանք այդ բողոքն արտահայտում են քաղաքացիապես ակտիվ լինելով, պաստառներով բողոքելով, ուրիշներն ուղղակի հեռանում են, ոմանք էլ ահա` հոգեկան խանգարումների վերածվող ագրեսիվություն են ձեռք բերում: Իսկ սա արդեն նշանակում է գաղջ մթնոլորտ, քանի որ եթե երկիրը երիտասարդների համար չէ, ուրեմն այդ երկրում գաղջ մթնոլորտ է, իսկ «մեր երկրի ամենամեծ պրոբլեմը հենց գաղջ մթնոլորտն է»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ