RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1122, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 79

ԱՅՍՕՐ ՊԻԱՑՈԼԱՅԻ ՏԱՆԳՈՆԵՐԸ ՖԵԴԵՐԻԿՈ ՄՈՆԴԵԼՉԻԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանի կամերային նվագախումբն իր գործունեության 50-ամյակի կապակցությամբ կազմակեպում է մի շարք համերգներ` միջազգային երաժիշտների հետ համատեղ:

Այսօր տեղի կունենա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի հետ համատեղ համերգը: Նա առանձնանում է Աստոր Պիացոլայի տանգոների իր յուրովի մշակումներով, եւ այս համերգին եւս կհնչեն դրանք:

Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 30-ին տեղի կունենա շատ սպասված համերգը:

Ի դեպ, Ֆեդերիկո Մոնդելչին առաջին անգամ չէ Հայաստանում: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց սաքսոֆոնահարը, շատ ուրախ է եւս մեկ անգամ գտնվելու Հայաստանում եւ համագործակցելու կամերային նվագախմբի հետ: Ֆ. Մոնդելչին նշեց, որ համերգին կկատարվի նաեւ հայկական ստեղծագործություն իր իսկ մշակմամբ:

Ծրագրում կհնչեն` Ալեքսանդր Գլազունով` Կոնցերտ Mib սաքսոֆոնի եւ լարայինների համար, Անտոնին Դվորժակ` Երկու սլավոնական պար լարայինների համար, Ջորջ Գերշվին` I got rhythm լարայինների համար, Էնիո Մորիկոնե` Պրոմենադ Մորիկոնեի հետ, Նիկոլա Պիովանի` La Vita est Bella (Կյանքը հիասքանչ է), Լերոյ Անդրսեն` Plink, Plank, Plunk, The Syncopated ClockBlue, TangoFiddle-Faddle, Խավիեր Ջիրոտո` Morronga la Milonga, Աստոր Պիացոլա` Հրաժեշտի տանգո, Oblivion, Ռոբերտո Մոլինելի` Tango Club:

Ֆ. Մոնդելչին հիշելով իր առաջին այցը Հայաստան, ասաց. «Հայաստանում առաջին անգամ համագործակցել եմ Կոստանտին Օրբելյանի հետ: Ի դեպ, մի առթիվ իրար հետ գնացել ենք մի միջոցառման, որի ընթացքում հնչեց դուդուկ եւ բոլորը լուռ լսում էին: Հիացած էի, քանի որ նման դեպքերում իտալացիներն ուղղակի խոսում են ու չեն լսում: Հայերն իսկապես հիանալի ունկնդիր են»: Մոնդելչին ավելացրեց, որ այս համերգին շատ իմպրովիզացիաներ չի անի, ի տարբերություն այլ համերգների:

Իտալացի սաքսոֆոնահարը նկատեց, որ հայերն ու իտալացիներն ունեն նմանություններ` թե՛ արտաքնապես, թե՛ տաքարյունությամբ:

Ինչպես երաժիշտը տեղեկացրեց, ընտրել է հենց սաքսոֆոն գործիքը, քանի որ դրա ձայնը շատ նման է մարդու ձայնին:

Ֆեդերիկո Մոնդելչին միջազգային 4 եւ ազգային 2 մրցույթների դափնեկիր է: Ձայնագրել է մի շարք ձայնասկավառակներ: Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ֆինլանդիայում: Որպես մենակատար հանդես է եկել Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբում` Ս. Օզավի ղեկավարությամբ, Մոսկվայի կամերային նվագախմբում` Կ. Օրբելյանի ղեկավարությամբ:

Սաքսոֆոնի հետ միաժամանակ ուսանել է երգեցողություն, կոմպոզիցիա եւ դիրիժորություն:

1982թ. Ֆ. Մոնդելչին ստեղծեց «Իտալիայի սաքսոֆոններ» կվարտետը, որի հետ տվել է շուրջ 250 համերգ: Սաքսոֆոնահարն ակտիվորեն պրոպագանդում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, դասավանդում է Պազերոյի կոնսերվատորիայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ