RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1231, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ԱՐՈՆՅԱՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԶՐԿՎԵՑ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի սկզբունքային մրցավեճը, որում հաջողության հասած շախմատիստը կշարունակեր պայքարն ուղեգրի համար: Ցավոք Արոնյանը կրկին անհաջող խաղաց` կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը: Հայ գրոսմայստերը, որն ունի 6,5 միավոր, գործնականում զրկվեց 1-ին տեղը գրավելու հնարավորությունից: Իսկ ահա Կրամնիկը վաստակելով 8 միավոր, շարունակում է պայքարն ուղեգրի համար:

12-րդ տուրում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին Գելֆանդն ու Սվիդլերը` հաշտություն կնքելով: Թերթի համարը տպագրության ուղարկելու պահին դեռեւս շարունակվում էին Կառլսեն-Իվանչուկ, Ռաջաբով-Գրիշչուկ պարտիաները: Հիշեցնենք, որ Կառլսենը 11 հնարավորից վաստակել էր 7,5 միավոր:

Այսօր կայանալիք նախավերջին` 13-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Գրիշչուկի հետ: Կառլսենի մրցակիցը կլինի Ռաջաբովը: Կկայանան նաեւԿրամնիկ-Գելֆանդ, Սվիդլեր-Իվանչուկ պարտիաները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ