RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1159, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 72

ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ

«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում իրենց մրցավեճն ավարտեցին սեղանի թենիսի հանրապետության կադետների եւ մինի կադետների առաջնությունների պարգեւները վիճարկող թենիսիստները:

Կադետների մրցաշարին մասնակցած 37 թենիսիստներից ուժեղագույնը ճանաչվեց երեւանցի Սերգեյ Սիմոնյանը: Նա հանրապետության չեմպիոն հռչակվեց նաեւ զուգախաղումՙ ընկերակցելով Քրիստ Էվանեսյանին:

Կադետների աղջիկների մրցաշարում պայքարի մեջ էին ներգրավվել 24 թենիսիստուհիներ: Իրեն լավագույն կողմերով դրսեւորեց չեմպիոնուհու տիտղոսին արժանացած երեւանցի Սվետլանա Եղիազարյանը: Զուգախաղում էլ ընկերակցելով Դիանա Խոջագորյանի հետ, Սվետլանան եւս մեկ ոսկե մեդալ նվաճեց:

Մինի կադետների մրցաշարում հանրապետության չեմպիոն հռչակվեց վանաձորցի Էդգար Ռաֆայելյանը: Աղջիկների պայքարում ուժեղագույնն Էլեն Բախչաջյանն էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ