RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



«ՅԱՆՍ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1702, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 86

«Jazz Parking»-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեկ «Յանս» երաժշտական ակումբում տեղի ունեցավ «Jazz Parking» նախագծի երեւանյան շնորհանդեսը:

Այսուհետեւ նախագիծը կիրականացվի նաեւ Հայաստանում «Jazz Parking Yerevan» անունով եւ կներկայացնի բարձրաճաշակ երաժշտություն` կենդանի հնչողությամբ:

«Jazz Parking»-ը համագործակցում է The Voice ծրագրի հետ թ՛ե Ռուսաստանում, թ՛ե Հայաստանում: Այստեղ նույն բեմում հայտնվում են արդեն հայտնի ու ճանաչված աստղեր եւ երիտասարդ սկսնակ կատարողներ, որոնք շատ հաճախ հենց այս նախագծի շնորհիվ դուրս են գալիս ավելի մեծ ու միջազգային բեմեր:

Թե ինչպե՞ս է ծնվել «Jazz Parking» նախագծի գաղափարը, հարցին ի պատասխան, նախագծի հեղինակ ու երաժշտական պրոդյուսեր Անժելիկա Հարությունյանն ասաց. «Jazz Parking» նախագծի գաղափարը ծնվել է շատ պատահական, Նյու Յորքում. ջազ համերգի գնալու ճանապարհին հայտնվել էի խցանման մեջ, որի ժամանակ էլ ծագեց այս միտքը»:

«Jazz Parking» նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերն էին` The Voice նախագծի ռուսական տարբերակի` «թՏտՏր»-ի մասնակիցները` Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, որոնք զուգերգերով հանդես եկան «Հայաստանի ձայնի» մասնակիցների հետ, ինչպես նաեւ հայ հայտնի եւ քիչ հայտնի երգիչներ ու երաժիշտներ, ինչպիսիք են Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը եւ այլք: Նրանք հանդես եկան հետաքրքրական եւ էներգիայով լի կատարումներով` հիացնելով հանդիսականին:

Արտիստները կանխավ զգուշացրել էին, որ ոչ թե մրցելու են իրենց երեւանյան գործընկերների հետ, ինչպես ընդունված է ջազում, այլ երգելու են միասին` դրանից առավելագույն հաճույք ստանալով, եւ այդպես էլ եղավ:

«Jazz Parking» նախագիծը Մոսկվայում գործում է 2008 թվականից: Այն միշտ առանձնացել է յուրօրինակ համերգներով` որտեղ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային եւ այլ ոճերի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում:

Անդրադառնալով բոլոր կատարողներին, որոնք ցանկանում են աշխատել «Jazz Parking» նախագիծում, ընդամենը պետք է ներկայացնեն իրենց իր ելույթի տեսագրությունը, նույնիսկ` սիրողական, որը նայելով Անժելիկան ընտրում է նախագծին համապատասխան բոլոր կատարողներին եւ ներգրավում այնտեղ:

Ահա եւ մի ճանապարհ շնորհալի երիտասարդների համար` դուրս գալու ավելի պրոֆեսիոնալ հարթակ եւ ճանաչելի դառնալու հանրությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ