RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1037, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

ՀՀ Նկարիչների միության հասարակության հետ կապերի բաժին

Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան եւ Հայաստանի նկարիչների միությունը հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվելու կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանում երեկ կազմակերպեց «Արեւավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը: Փառատոնին մասնակցում են երգիծանկարիչները, գրազարդերն ու գրաֆիկներըՙ ներկայացնելով երգիծանկարներ, կոմիքսներ, ստրիպներ, շարժեր: Մասնակցիները կարժանանան մրցանակների: Մրցանակակիրները կընտրվեն էլեկտրոնային քվեարկության միջոցով: 1-ին, 2-րդ, 3-րդ գլխավոր մրցանակներ են` Ոսկե Արեւավիշապ, Արծաթե Արեւավիշապ եւ Բրոնզե Արեւավիշապ: Կշնորհվեն նաեւ հատուկ մրցանակներՙ ՀՀ մշակույթի նախարարության մրցանակը «Հայ գրատպության 500 ամյակը», Հայ երգիծանկարիչների ասոցացիայի մրցանակը եւ Նկարիչների միության մրցանակը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ երեկ, ապրիլի 1-ին, նկարիչների միությունում: Աշխատանքները կցուցադրվեն մինչեւ սույն թվականի ապրիլի 7-ը, նույն օրն էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետեւ, ըստ կազմակերպիչների հայեցողության, աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի թանգարաններում, պատկերասրահներում ու ցուցասրահներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ