RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



ԲՆԱՊԱՇՏՊԱՆ

Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2071, Տպվել է` 120, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ի. Պ.

Ապրիլի մեկը թռչունների պահպանության միջազգային օրն է: Հայաստանում այս օրվա մասին նույնպես տեղյակ են: «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանն ասում է, որ մեր երկրում թռչունների պահպանության օրը սկսել են նշել այն ժամանակից, երբ այստեղ լույս տեսան գրքեր, որոնցում ճշգրտորեն ներկայացվեց տեղեկատվություն թռչնաշխարհի մասին: Այս գրքերը դարձան շատ լավ հիմք, որ Հայաստանում ճանաչեն թռչնաշխարհը, դրանից հետո բացվեցին թռչնասերների խմբակներ, հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում էին թռչունների պաշտպանությամբ ու ներկայացնում, թե հանրությունն ինչպես կարող է նպաստել թռչնաշխարհի պաշտպանությանը: Գոյություն ունեն նաեւ Թռչնաշխարհի պաշտպանության ու Կենսաբազմազանության կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը:

Սիլվա Ադամյանը տեղեկացնում է, որ Հայաստանում ներկայումս ունենք 351 տեսակի թռչուններ, որոնցից 100-ն արդեն ներգրավված են Կարմիր գրքում: Ընդհանրապես անհետացման վտանգի առաջ են կանգնած ոչ միայն Հայաստանի, այլեւ մոլորակի շատ թռչուններ: Բնապահպանները կարծում են, որ չվող թռչունների համար վտանգ են ներկայացնում ոչ միայն որսորդները, այլեւ երկնաքերները, հեռուստաաշտարակները եւ այլ բարձրահարկ շինություններ, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Ինչպես մարդկանց, այնպես էլ թռչունների ու կենդանական աշխարհի համար վտանգավոր է նաեւ շրջակա միջավայրի աղտոտվածությունը, այդ թվում ջրային տարածքներում նավթի արտահոսքը, որը հաճախ կործանարար է ջրլող թռչունների համար:

Իսկ Հայաստանը քանի որ գտնվում է մի տեղում, որը համարվում է թռչունների չուի միջանցիկ ճանապարհ` հարավից հյուսիս եւ հյուսիսից հարավ, ապա այստեղ կարելի է տեսնել մեծ քանակությամբ կարմիրգրքային թռչուններ, որոնք միգուցե այստեղ չեն էլ բնադրվում, սակայն Հայաստանի տարածքով են անցնում իրենց աշնանային ու գարնանային չուի ժամանակ: «Ու եթե հիմա գնաք Արարատի մարզի Արմաշի լճեր, ապա կտեսնեք հոյակապ մի տեսարան ջրաճահճային թռչուններով, որոնք եկել են բնադրելու Արմաշի լճերում: Մեր գործընկերները գնացել են այնտեղ ու հիմա դիտարկում են թռչուններին», ասում է Սիլվա Ադամյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ