ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ 2 ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի մրցաշարում հաջող հանդես եկան հայ մարմնամարզիկներըՙ նվաճելով 2 բրոնզե մեդալ: Օղակների վրա վարժությունում Արթուր Թովմասյանը 15,400 միավորով գրավեց 3-րդ տեղը: Նա ընդամենը 0,025 միավորով զիջեց 2-րդ տեղը զբաղեցրած չին մարմնամարզիկ Լյաո Ցյուհուային: Իսկ չեմպիոն հռչակվեց բրազիլացի Արթուր Նաբարետենՙ 15,700 միավոր: Հենացատկի մրցումներում էլ բրոնզե մեդալի արժանացավ Արթուր Դավթյանըՙ 14,937 միավոր: 2-րդ տեղը գրավեց վիետնամցի Տան Լենՙ 15,062, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց հյուսիսկորեացի Սե Գվան Ռինՙ 15,137 միավոր: |