RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1918, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 78

Ո՞ՒՄ ԵՆ ՀԱՐՎԱԾԵԼ ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՍՊԱՆԵԼՈՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ տեղի ունեցած հրեշավոր հանցագործությունը կարծես գալիս է լրացնելու նախընտրական շրջանից սկսված անհասկանալի դեպքերի շարքը. այսպես` ոչ մեկի համար այդպես էլ պարզ չէ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի շարժառիթը, նույն կերպ պարզ չէ, թե ի՞նչ կապ եւ էլի ի՞նչ շարժառիթ ուներ նախագահական ընտրարշավին մասնակցած մեկ թեկնածուի (էպոսագետ Վարրդան Սեդրակյանի) կազմակերպած մահափորձը մեկ այլ թեկնածուի դեմ, համենայն դեպս` նա այդ գործով կալանավորված է: Այս եւ մի շարք այլ անհասկանալի իրադարձություններին, որոնք լիարժեք բացահայտման են սպասում, երեկ ավելացավ եւս մեկը, որն անտարբեր չթողեց ոչ մեկին:

Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի մոտ երեկ առավոտյան ժամը 9-ի սահմաններում սպանվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Ոստիկանությունը երեկ հաստատել է, որ գյուղապետի մահը վրա է հասել գլխի աջ հատվածի հրազենային մահացու վնասվածքից: Դատաբժշկական նախնական փորձաքննությամբՙ Հրաչ Մուրադյանը գլխի աջ հատվածում հրազենային վնասվածք է ստացել, չնայած համալիր փորձաքննության արդյունքների մասին կհայտարարվի ավելի ուշ: Երեկ առավոտից լրատվամիջոցներն իրարամերժ տեղեկություններ էին հայտնում. նախ խոսք էր գնում, որ կրակոցի ձայն չեն լսել մոտակայքում գտնվող համագյուղացիները, հետո էլ նշվում էր, թե չնայած պարկուճ դեռ չի հայտնաբերվել, երկու կրակոց է եղել: Պռոշյանցիներից մեկը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, թե խոսվում է, որ գյուղապետի վրա կրակել է դիպուկահարը, մանավանդ որ պարկուճ դեռ չի հայտնաբերվել:

Հրաչ Մուրադյանը Պռոշյանի գյուղապետն էր 2005 թվականից, 4 զավակ ունի: Վերջին անգամ Պռոշյանի գյուղապետ է ընտրվել սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, նա ՀՅԴ-ական է եւ հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուի: Սա երեկ շուռումուռ էին տալիս լրատվամիջոցները` ինչ-ինչ լարվածության փաստերի ու հետընտրական ծեծկռտուքի մասին հիշեցնելով:

Արցախյան ազատամարտի ուղին անցած, լեգենդար Պետոյի զինակիցներից Հրաչ Մուրադյանի ընտանիքը Սիրիայից է ներգաղթել Հայաստան, Հրաչը ծնվել-մեծացել է Հայաստանում: Ազատամարտի նրա զինակիցները երեկ ցավով էին արձագանքում տեղի ունեցածին: Ժիրայր Սեֆիլյանն, օրինակ, իր ֆեյսբուքի էջում գրել է. «Հրաչն ազնիվ եւ սկզբունքային մարդ էր եւ չէր հաշտվում անարդարությունների եւ ապօրինության հետ:

Նա անցավ Արցախյան պատերազմի թոհուբոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում` զոհ դառնալով երկրում տիրապետող հանցավոր բարքերին, որոնց համար մարդու կյանքը ոչ մի արժեք չունի»:

Կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՅԴ գերագույն մարմինը, որում նշված է, թե «տեղի է ունեցել կանխամտածված եւ ծրագրված սպանություն». «Ակնհայտ է նաեւ, որ անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հետեւանք է»: Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ Հրաչ Մուրադյանը Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչեւ ավարտը մարտական փառահեղ ուղի է անցել` պարգեւատրվելով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի եւ հայրենիքի պաշտպանության բազմաթիվ մեդալներով, իսկ 2005-ից երեք անգամ անընդմեջ գյուղապետ ընտրվելով` դրսեւորել է իրեն որպես օրինակելի ղեկավար: Ըստ ՀՅԴ հայտարարության` գյուղի խնդիրները լուծող եւ համագյուղացիների սերն ու համակրանքը վայելող Մուրադյանի ղեկավարման տարիներին նրա շուրջը փորձ է արվել մշտապես լարվածություն ստեղծել ու «բազմիցս դրսեւորված սպառնալիքներն ու ահաբեկումներն ի վերջո հասցրեցին այս վախճանին». «Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի եւ համայնքի սրտացավ ղեկավարի, այլեւ հայոց պետականության եւ նրա վարկի դեմ: Դատապարտելով կատարված ոճրագործությունըՙ ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ եւ լիարժեք բացահայտում` կատարողների եւ կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում», ասված է հայտարարության մեջ:

«Մեր երկրի իրողությունները հաշվի առնելով, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ էր, որ իր գործունեությունը չէր կարող կապ չունենալ», կարծիք է հայտնել երեկ ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը:

Հետընտրական այս լարված վիճակում, նախագահ Սարգսյանի երդմնակալությունից մի քանի օր առաջ կատարված այս հրեշավոր հանցագործությունը, մանավանդ վերն ասվածների, ինչու չէ` նաեւ քաղաքական ենթատեքստ ունեցող, նրբերանգների առկայությամբ, լիովին եւ ամենաարագացված տեմպով բացահայտելը իշխանությունը պետք է պատվի խնդիր համարի, քանի որ ով էլ մտածած ու իրագործած լինի սա, առաջինը հարվածել է հենց իշխանությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ