RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1608, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ԻՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՍՐԱՅԵԼԻ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ»

Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին որոշել է միջուկային մշակումների ասպարեզում չգերազանցել Իսրայելի որոշած սահմանագիծը: Այդ մասին հաղորդում է «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթըՙ վկայակոչելով ԱՄՆ-ի, Իսրայելի եւ եվրոպական երկրների ներկայացուցիչներին:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, որոշումը ժամանակավոր է: Դրա նպատակն է առճակատումից խուսափել մինչեւ 2013-ի հունիսին կայանալիք Իրանի նախագահական ընտրությունները: Խամենեին ձգտում է, որ պետության անվանական ղեկավարի պաշտոնում ընտրվի իրեն հաճո թեկնածու:

Մեծ այաթոլլահի կողմնակիցները կասկածներ ունեն, թե ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փորձում է վերանայել Իրանի Իսլամական Հանրապետությունում քաղաքական ղեկավարության նկատմամբ հոգեւոր ղեկավարության գերակայության հիմնարար սկզբունքը:

Թերթը պնդում է, որ մինչեւ 20 տոկոս հարստացված իրանական ուրանի պաշարները չեն գերազանցում 250 կիլոգրամը, այսինքն այն քանակությունը, որն անհրաժեշտ է 1 միջուկային սարքի ստեղծման համար: Նոր ուրանն օքսիդացվում է եւ չի ուղարկվում պահեստարաններ:

Ըստ որում ատոմային զենքի արտադրության համար անհրաժեշտ ենթակառույցի ստեղծման աշխատանքները շարունակվում են: Դրանց կենտրոնը «Ֆորդո» վիմափոր ստորգետնյա կոմբինատն է: Այնտեղ դրված ցենտրիֆուգները Իրանին թույլ կտան արագորեն փոխհատուցել ժամանակի կորուստը:

Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Միխայիլ Օրենի խոսքերով, Թեհրանը ընդունել է, որ 20-տոկոսանոց 250 կգ ուրանը «առավելագույն սահմանագիծն է»: Սակայն, ինչպես նշել է իսրայելցի դիվանագետը, իրանցիները գործում են խորամանկորեն եւ ամեն ինչ անում են, որ հնարավոր լինի այդ գիծը հատել մի քանի շաբաթվա ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ