RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1977, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 88

Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ապրիլի 2-ը աուտիզմի միջազգային օրն է

Երեկ աուտիզմի միջազգային օրն էր: Orange հիմնադրամը եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում ամփոփեցին «Օգնենք աուտիզմով երեխաներին» բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն է նպաստել Հայաստանում աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերմանն ու միջամտությանը, աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին եւ նրանց ծնողներին խնդրին առնչվող մասնագետների իրազեկման, ինչպես նաեւ ախտորոշման եւ բուժման ժամանակակից եղանակների ներմուծման միջոցով:

Ամենամյա ընդգրկուն ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է դեռեւս 2010 թ., կազմակերպվել են դասընթացներ բուժսպասարկման առաջնային օղակի մասնագետների, աուտիզմով երեխաների, վերջիններս ծնողների համար, որոնց նպատակն է իրազեկել աուտիզմի մասին, ինչպես նաեւ ներդնել աուտիզմի վաղ ախտորոշման ժամանակակից մեթոդըՙ CHAT թեստը: Դասընթացները նպատակ ունեին ուսուցիչներին եւ դաստիարակներին առավել ամբողջական ներկայացնել աուտիզմին բնորոշ նշանները, առաջացման պատճառները, տարածվածությունը, մասնավորապես պատկերացում տալ աուտիզմով երեխաների հոգեբանական բնութագրի, նրանց բնորոշ հետաքրքրությունների, ուշադրության, ընկալման եւ մտածողության յուրահատկությունների մասին: Դասընթացներին մասնակցել են Երեւանի եւ Կոտայքի մարզի բուժսպասարկման առաջնային օղակի 170 մասնագետ, 340 մանկավարժ, 60 ծնող եւ 166 երեխա: Ծրագրի շրջանակներում Արաբկիր բարեգործական հիմնադրամի վերականգնողական մասնաճյուղերը հագեցվեցին հատուկ մեթողական խաղերով:

«Ֆրանս Տելեկոմն աշխարհի տարբեր երկրներում իր աջակցությունն է բերում աուտիզմով երեխաներին արդեն 20 տարի ի վեր: Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում Orange հիմնադրամը համագործակցում է «Արաբկիր» բարեգործական հիմնադրամի հետ: Ուրախ ենք այս համագործակցության համար, քանի որ աշխատում ենք իրենց գործին տիրապետող մասնագետների հետ, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն եւ ջանում են, որպեսզի աուտիզմով երեխաները ունենան բարեկեցիկ մանկության եւ պատանեկության», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը :

Վերականգնողական մասնագիտական կենտրոնների սակավության եւ ծանրաբեռնվածության պատճառով ծրագրի շրջանակներում 2012 թ. մեկնարկեց համայնքային առողջապահական-կրթական նոր պիլոտային ծրագիր: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկան կահավորվեց եւ հագեցվեց վերականգնողական պարագաներով, իսկ պոլիկլինիկայի ողջ անձնակազմը համապատասխան դասընթացներ անցավ ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մասնագետների կողմից: Ծրագրի շրջանակներում, արդեն երրորդ անգամ, հունիս-օգոստոս ամիսներին թվով 16 աուտիզմով երեխաներ մայրերի եւ խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում, որտեղ երկու շաբաթ նրանց հետ աշխատեցին Ֆրանսիայի Ռոնիի մասնագիտական կրթության դպրոցում (SEPR) մասնագիտական վերապատրաստում անցած երկու ուսուցիչ:

Ծրագրի շրջանակներում Օրանժ հիմնադրամի հրավերով մեկ բժիշկ-վերականգնողաբան եւ մեկ մանկական հոգեբույժ մասնակցեցին «Նորագույն տեխնոլոգիաներ աուտիզիմի սպեկտրի խանգարումներով մարդկանց համար» առաջին միջազգային կոնֆերանսին Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Կոնֆերանսին մասնակցության հիմնական նպատակն էր ծանոթանալ ապագա տեխնոլոգիաների հետ, հայտնաբերել բազմաթիվ նորագույն գործիքներՙ օգնելու աուտիզմով մարդկանց եւ ուսումնասիրել, թե որ գործիքները հնարավոր կլինի կիրառել Հայաստանում: 2011 թվականին աշխարհում «Աուտիզմի զննման/գնահատման ախտորոշիչ ցանկ» եղանակը (ADOS) ուսուցանվեց եւ ներդրվեց Հայաստանում շվեյցարացի մասնագետների կողմից: Լիարժեք ներդրման, հայ մասնագետներին հասանելիության նպատակով 2012 թվականի ծրագրի շրջանակներում այն թարգմանվեց հայերեն:

2012 թ. ծրագրի իրականացման համար Orange հիմնադրամը հատկացրել էր ընդհանուր առմամբ 25.869,000 դրամ: Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաեւ 2013 թվականին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ