RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հոգու խոհանոցը

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1255, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՎԹԱՐՙ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆՈՒՄ

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Հաշվի առնելով տվյալ հարցի նկատմամբ առաջացած հանրային հետաքրքրությունըՙ «Վալլեքս» խմբի ընկերությունները երեկ հանդես եկան հետեւյալ պաշտոնական հայտարարությամբ.

2013 թ. մարտի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում արտադրական վթար է տեղի ունեցել Ալավերդու պղնձաձուլական գործարանում. փլուզվել է ձուլարանիՙ մոտ 1.2 կմ երկարություն ունեցող ծխատարի ծածկի 1.5 մ երկարությամբ մի հատված: Վթարի հետեւանքով ծխատարն ու ծխնելույզը շուրջ մեկ ժամ գործառնել են համեմատաբար ցածր արդյունավետությամբ, քանի որ արտանետումներ են եղել ոչ միայն ծխնելույզից, այլեւՙ ծխատարի ծածկի փլուզված հատվածից:

Դեպքից անմիջապես հետո կատարվել են օպերատիվ աշխատանքներ ծխատարի հերմետիկությունը վերականգնելու ուղղությամբ, եւ ժամը 19:10-ի սահմաններում խնդրին տրվել է ժամանակավոր լուծում:

2013 թ. ապրիլի 2-ի առավոտյան ձուլարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է հետեւանքների վերացման եւ ծխատարի հերմետիկության վերականգնման հիմնական աշխատանքների կատարման նպատակով:

Վթարի պատճառի վերաբերյալ ներկայում դիտարկվող հիմնական վարկածըՙ ծխատարի այդ հատվածի, որը կառուցվել է 1997 թ., մաշվածությունն է, եւ դա հաշվի առնելովՙ ընկերությունը դեռեւս 2012 թ. սեպտեմբերից սկսել է այդ հատվածում եւս նոր ծխատարի կառուցման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մոտ մեկ ամսից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ