RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1028, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն Jazz Parking ՆԱԽԱԳԾԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

Մայրաքաղաքի Yans երաժշտական ակումբում կայացել է մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի շնորհանդեսը: Նախագծի երեւանյան շնորհանդեսի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ն:

Ֆրանչայզինգի բացառիկ իրավունք ձեռք բերած նախագիծն այսուհետեւ կիրականացվի նաեւ Հայաստանում` Jazz Parking Yerevan անունով եւ բարձրաճաշակ երաժշտություն կներկայացնի բացառապես կենդանի հնչողությամբ:

Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերը եղել են «The Voice» նախագծի ռուսական տարբերակի` «թՏսՏր»-ի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, ովքեր զուգերգերով հանդես են եկել «Հայաստանի Ձայնի» մասնակիցների հետ: Ելույթ են ունեցել նաեւ Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչներ Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը եւ այլք:

Համերգը վարել են ռուսաստանյան Jazz Parking-ի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը, ով նաեւ նախագծի հեղինակն ու երաժշտական պրոդյուսերն է:

Jazz Parking նախագիծը Մոսկվայում գործում է 2008թ.-իցՙ Անժելիկա Ալֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ: Այն իր որակական առումով եւ մասնակիցների թվով նմանատիպը չունեցող նախագիծ է, որտեղ միշտ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային եւ այլ ոճի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում:

Jazz Parking-ը «The Voice» ծրագրի հետ համագործակցում է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում: Այստեղ նույն բեմում հայտնվում են արդեն հայտնի ու ճանաչված աստղեր եւ երիտասարդ սկսնակ կատարողներ, ովքեր շատ հաճախ, հենց այս նախագծի շնորհիվ դուրս են գալիս ավելի մեծ հարթակ` միջազգային բեմեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ