RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-18 17:04:53Թրամփը «վերընտրվելու դեպքում արագորեն գործարք կկնքի Իրանի հետ»
2020-09-18 17:03:29Կրեմլը մեկնաբանեց շշի վրա «Նովիչոկի» հետքերի վարկածը
2020-09-18 17:02:22Փաստաբանը զգուշացրեց, որ Նավալնիի մերձավորները կարող են բանտարկվել
2020-09-18 12:11:14Կորոնավիրուսի 239 նոր դեպք, 138 առողջացած, 3 մահ
2020-09-18 12:10:17Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2277, Տպվել է` 120, Ուղարկվել է էլ.փոստով` 94

ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԽՈՐԻԿԸ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նա այս տարի կդառնար 84 տարեկան:

Ծնվել է 1930 թ. ապրիլի 1-ին Երեւանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. եւ ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ եւ այլն):

1979-1984 թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995 թթ.ՙ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985-1988 թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր եւ գլխավոր ռեժիսորը, 1980-1995 թթ. դասավանդել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Թատրոնում ստեղծած լավագույն դերերից ենՙ Ռուստամ (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ.Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»),Կորիոլան (Վ. Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»): Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաեւ Աբրահամյանի դերակատարումներով` Արսեն («Առաջին սիրո երգը»), Գեւորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երեւանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) եւ այլն: Նա նկարահանվել է նաեւ Մոսֆիլմի 3 կինոնկարումՙ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»:

Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաեւ արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ եւ արդիականության խոր զգացողությամբ: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաեւ եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին», Ա. Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», եւ այլ ստեղծագործություններ: 2000թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոaր Վիրապ» պիեսը: Աբրահամյանը մասնակցել է նաեւ բազմաթիվ ռադիո- եւ հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» եւ այլն): Հայտնի էր նաեւ որպես ասմունքող: Ցավոք 2004 թ դեկտեմբերի 10-ին ավարտվեց նրա երկնային կյանքը: Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Արժանացել է մի շարք պետական պարգեւների ու կոչումների 1961 - ՀԽՍՀ վաստակավոր արտիստ,1970 - Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր լավագույն դերասանական աշխատանքի համար,1971 - ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր («Սարոյան եղբայրներ» ներկայացումի համար),1980 - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,1980 - Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր լավագոէյն դերասանական աշխատանքի համար,1981 - ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (թատերական աշխատանքների համար),2000 - Երեւանի պատվավոր քաղաքացի, 2000 - Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ:

Նրան շատերն են սիրում, նրա արվեստը բոլորն են գնահատում ու հասկանում, նրան փորձում են նմանվել, նրան չեն մոռանում, նրան միշտ սիրելու ու հիշելու են:

Հոր եւ պապիկի մասին հիշողություններն են ներկայացնում նրա դուստրն ու թոռըՙ կրկին հայտնի դերասան, հեռուստահաղորդավար Խորեն Լեւոնյանը:

Ինչպես պատմում է տիկին Թամարան, հանրաճանաչ անհատականություն լինելուց բացի Աբրահամյանը նաեւ լավ հայր էր ու ամուսինՙ շատ հոգատար, նրբանկատ ու ուշադիր: Նա գիտերՙ ինչպես վարվել ու խոսել կնոջ, տղայի, աղջկա հետ: «Ես հորս հետ շատ էի շփվում: Մայրս շուտ մահացավ եւ շատ հարցեր, որ պիտի մայրս հոգար, հայրս է հոգացել: Կարելի է ասել, որ մայր էլ է եղել ինձ համար, նրա պակասը լրացնելու ցանկություն ուներ»:

Որպես պապիկ եւս Խորեն Աբրահամյանը հոգատար է եղել: «Որ բան էր ուտում, կանչում էր բոլոր թոռներին, ու մինչեւ բոլորին չէր ուտացնում, ինքը չէր կարողանում ուտել»,- նշում է դուստրը: Իսկ թոռնիկի հիշողության մեջ նա տպավորվել է որպես իսկական հայ, հայի մարմնացում, համբերատար, բարի ու հոգատար սիրելի պապիկ:

Մեծ արտիստը չէր սիրում նշել իր ծննդյան օրը, սակայն անկախ նրա ցանկությունից բոլորն այդ օրը հիշում ու նշում էին: Հայր Խորենի ամենասիրելի նվերներից մեկը աղջկա պատրաստած բացիկն էր, որում վերջինս գրում էր այն բառերը, որոնցով միմյանց դիմում էին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ