RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1646, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԶԱՏԻԿՆ ՈՒ ՀՈԼԻՆ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Ի. Պ.

«Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպությունը եւ «Ծիլ Բուսաց» ներդաշնակ զարգացման մանկապատանեկան ստուդիան երկուշաբթի երեկոյան «Ծիլ Բուսացի» հարկի տակ կազմակերպել էին միջոցառում նվիրված Հարության ու հնդկական Հոլիի տոներին: Հոլին Հնդկաստանում գույների տոն է, որի ժամանակ մարդիկ միմյանց վրա շաղ են տալիս գունավոր փոշի:

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի գլխավոր քարտուղար Լուսինե Թորոյանը, որը նաեւ աշխատում է «Ծիլ Բուսացում», ասում է` ստուդիայի սաներն ունեցել են դասաժամ Հոլի տոնի մասին, հետո նրանց պատմել են հնդկական լեգենդ, միացրել հնդկական երաժշտություն, ու սաներն իրենց ստացած գիտելիքն ու տպավորություններն արտահայտել են նկարելով, եւ երեխաների այդ նկարները երկուշաբթի օրը ցուցադրվեցին «Ծիլ Բուսացում»: Իսկ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը երեխաների հետ ներկայացրեց հայկական պարեր, հնչեցին Հարությանը նվիրված երգեր: Երեխաների մի խումբ էլ պատրաստել էր Զատիկին նվիրված անկյունը, որտեղ սեղանին դրված էին զատկական ավանդական ուտեստները:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն եւ Հնդկաստանի դեսպանատան աշխատակիցները: Սուրեշ Բաբուն իր խոսքում շնորհավորեց երեխաներին Զատիկի առթիվ, եւ նշեց` ինչպես Զատիկը, այնպես էլ Հոլին նշվում են գարնան տոներին, եւ ինչ-որ առումով նաեւ գարնան գալստի խորհուրդն ունեն: Նորանշանակ դեսպանն ասաց, որ արդեն եղել է Ս. Էջմիածնում եւ ստացել Վեհափառ հայրապետի օրհնությունը:

Միջոցառման վերջում ներկաները իրար վրա շաղ տվեցին գունավոր ներկեր, ինչպես անում են Հնդկաստանում Հոլիի օրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ