RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1034, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԴՈՒԴՈՒԿԻ ՀԱՄԵՐԳ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Այդ օրը լեփ-լեցուն էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճը: Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի Գեւորգ Դաբաղյանի դուդուկի դասարանի ուսանող Արսեն Պետրոսյանը, արձագանքելով վրացահայ շնորհալի երգիչ Ռուբեն Ոսկանյանի մտահղացմանը, իր մասնակցությունն էր բերել սիրիահայերի օգնության բարեգործական ծրագրին եւ Թբիլիսիում հանդես գալ մենահամերգով:

Ի տարբերություն Երեւանի, սա Թբիլիսիում Արսեն Պետրոսյանի առաջին մենահամերգն էր, որի նպատակն էր ավանդը բարեգործական գործությանը եւ ծանոթությունն ու շփումը թբիլիսահայ հանդիսատեսի հետ:

Մենահամերգին իրենց մասնակցությունն էին բերել, բացի մեներգիչ Ռուբեն Ոսկանյանից, դուդուկահար Վանիկ Մկրտչյանը, երեւանցի դհոլահար Գեւորգ Ավետիսյանը, «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը (պարուսույցՙ Սվետլանա Երիցյան), մենապարուհի Լիանա Մարգարյանը, ասմունքողՙ թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանը: Երեկոյի ընթացքում հնչեցին ազգային, ժողովրդական երգեր: Անակնկալ էր, երբ հանդիսատեսի խնդրանքով կատարվեց «Strangers in the Night» ստեղծագործությունը դուդուկի մեկնաբանությամբ:

Երիտասարդ դուդուկահարին շնորհավորեցին բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը եւ Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը:

Երեկոյին գեղեցիկ երանգ հաղորդեց համերգի վարող, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանի խոսքն ու գեղեցիկ ասմունքը: Հանդիսատեսի կողմից կատարված բարեգործությունը կփոխանցվի սիրիահայերի օգնության հաշվեհամարին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ