RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



ՖԻԴԵ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2251, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 89

ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՐՈՆՅԱՆԸ ՇՐՋԱՆՑԵՑ ԿՐԱՄՆԻԿԻՆ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը: Մարտի համեմատ, Լեւոն Արոնյանը պահպանել է 2809 վարկանիշը, սակայն շրջանցել է Վլադիմիր Կրամնիկինՙ տեղափոխվելով 2-րդ հորիզոնական: Վերջինս վարկանիշը նվազեցրել է 9-ով եւ 2801 գործակցով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Իսկ դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը պահպանել է 2872 վարկանիշը:

Հարկ է նշել, որ վարկանիշային աղյուսակում հաշվի չեն առնված Լոնդոնում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի արդյունքները: Դրանք հաշվի առնելով, Կառլսենի վարկանիշը նվազել է 4-ով եւ այժմ 2868 է: Իսկ Արոնյանի ընթացիկ վարկանիշն աճել է 4,4-ով ու հասել է 2813,4-ի: մեծ առաջընթաց է ունեցել Վլադիմիր Կրամնիկը, որի ընթացիկ վարկանիշը 2811,4 է:

Դասակարգման ցուցակի լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Թեյմուր Ռաջաբովը (2793), Սերգեյ Կարյակինը (2786), Վիշվանաթան Անանդը (2783), Ֆաբիանո Կարուանան (2772), Վեսելին Թոփալովը (2771), Հիկարու Նակամուրան (2767) եւ Շահրիյար Մամեդյարովը (2766):

Քանի որ ներկայումս ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակը հրապարակվում է յուրաքանչյուր ամիս, ուստի փոփոխություններն այնքան էլ մեծ չեն: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում տեղ գտած հայաստանցի 4 գրոսմայստերներըՙ Վլադիմիր Հակոբյանը (2704), Սերգեյ Մովսիսյանը (2695), Գաբրիել Սարգսյանն (2666) ու Տիգրան Պետրոսյանը (2663) պահպանել են իրենց վարկանիշները, սակայն ցուցակում տեղափոխվել են այլ հորիզոնականներ: Հակոբյանը 45-րդ տեղից բարձրացել է 42-րդ հորիզոնական, Մովսիսյանը եւս բարձրացել է 3 հորիզոնականովՙ զբաղեցնելով 57-րդ տեղը: Սարգսյանը 78-ից տեղափոխվել է 76-րդ տեղ, իսկ Պետրոսյանը նահանջել է 2 հորիզոնականովՙ զբաղեցնելով 83-րդ տեղը:

Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը 3-ով ավելացրել է վարկանիշը (2663) եւ 84-րդ տեղից բարձրացել է 79-րդ հորիզոնական:

Կանանց դասակարգման ցուցակի առաջատարը նախկինի պես հունգարուհի շախմատիստուհի Հուդիթ Պոլգարն էՙ 2696: 2600-ից բարձր վարկանիշ ունի նաեւ չինացի շախմատիստուհի Հոու Յիֆանը (2617): Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Համպի Կոներուն (2597), Աննա Մուզիչուկը (2585), Չժաո Սյուեն (2565), Կատերինա Լահնոն (2550), Նանա Ձագնիձեն (2545), Նադեժդա Կոսինցեւան (2531), Մարի Սեբագը (2527) եւ Անտուանետա Ստեֆանովան (2525):

Հայաստանը ցուցակում ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2478) եւ Լիլիթ Մկրտչյանը (2466): Էլինան նախորդ ամսվա համեմատ 12-ով ավելացրել է վարկանիշը եւ 30-րդ տեղից բարձրացել է 25-րդ հորիզոնական: Լիլիթը վարկանիշն ավելացրել է 8-ով ու առաջադիմել է մեկ տեղովՙ զբաղեցնելով 32-րդ տեղը:

Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ 137 երկրների ցանկում միջին վարկանիշով (2661) զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Ցուցակի անփոփոխ առաջատարը Ռուսաստանն է (2747), որին հաջորդում են Ուկրաինան (2704), Չինաստանը (2669), Ֆրանսիան (2663) եւ Հունգարիան (2661): Ադրբեջանը 2653 վարկանիշով 8-րդն է, Վրաստանը (2592)ՙ 16-րդը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ