RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տեղադրվել է` 2013-04-03 23:26:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1444, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ՞ ԲԱՔՈՒ

Վ. Ա.

Ապրիլի 11-13-ին Բաքվում նախատեսված է անցկացնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 1-ին միջազգային խորհրդաժողովը: Նախաձեռնությունը պատկանում է ՄՄՀՊԻ-ին, բուհի Շրջանավարտների ասոցացիային եւ ՄՄՀՊԻ-ի Զարգացման հիմնադրամին: Իսկ թե ինչո՞ւ միջոցառման անցկացման վայր է ընտրվել Բաքուն, դժվար չէ ենթադրել. այդ ուսումնական հաստատության երկտարեցի շրջանավարտ է նաեւ Իլհամ Ալիեւը, ինչպես եւ նրա ավագ դուստրը` Լեյլան, որը միաժամանակ գլխավորում է Շրջանավարտների ասոցացիայի ադրբեջանական մասնաճյուղը:

Ադրբեջանում, ինչ խոսք, «զանգվածեղ» միջոցառումների սիրահար են: Բաքվի օդանավակայանում հյուրերին կդիմավորեն Իլհամ Ալիեւի արարողակարգի աշխատակիցները, նրանց անվճար կհասցնեն քաղաք, կհոգան հյուրանոցային եւ սննդի ծախսերը: Բայց ինքնաթիռի տոմս անվանի բուհի անվանի շրջանավարտները ստիպված կլինեն ձեռք բերել սեփական գրպանի հաշվին:

Երեկ vesti.az-ը, հղելով միջոցառման մոսկովյան կազմկոմիտեին , տեղեկացրել է, որ խորհրդաժողովին հրավիրված է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը նույնպես ՄՄՀՊԻ-ի շրջանավարտ է: «Մենք Բաքվի խորհրդաժողովին մասնակցելու հրավեր Նալբանդյանին ուղարկել ենք, բայց առայժմ դժվարանո՞ւմ ենք ասել` կմասնակցի նա, թե ոչ, քանի որ նրանից վերջնական պատասխան չենք ստացել»,- ասել են կազմկոմիտեից:

Իր հերթին ադրբեջանական լրատվամիջոցը գրել է. «Նկատի ունենալով, որ խորհրդաժողովի մասնակիցներին Բաքվի օդանավակայանում կդիմավորեն Ադրբեջանի նախագահի արարողակարգի ծառայության աշխատակիցները, Հայաստանի ԱԳ նախարարի հնարավոր վերապահումը, որ Ադրբեջանում իրեն կարող է վտանգ սպառնալ կամ իրեն անվտանգության երաշխիքներ չեն տրվել, լրիվ անհիմն է» (տես` http://www.vesti.az/news/153311):

Սույն լրատվամիջոցը «չի կարողացել կապվել» Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հետ, բայց արդեն իսկ ենթադրում է, որ Էդվարդ Նալբանդյանը կարող է հրաժարվել խորհրդաժողովին մասնակցելուց անվտանգության նկատառումներով: Սա ավելի շատ հիշեցում է արտգործնախարար Նալբանդյանին, որ Բաքու չմեկնի, քանի որ այնտեղ նրան ընդամենը կդիմավորեն արարողակարգի ծառայության աշխատակիցները, իսկ թե հետո ինչ կլինի, որեւէ մեկը պատասխանատվություն չի կրի: Սա էլ, ըստ երեւույթին, «հյուրընկալության» բացառիկ դրսեւորում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ