RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տեղադրվել է` 2013-04-03 23:26:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1402, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՀՐԿԻԶՎԵԼ Է ՊՈԼՍԱՀԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ

Պոլսահայ համայնքը անհանգստացած է դարձյալ ու մտահոգ. մարտի 30-ին Ստամբուլի մոտ գտնվող ամառանոցային Քնալը կղզում ինքնությունն առայժմ անհայտ մարդիկ հրկիզել են Վրեժ Իսրայելյանի չորսհարկանի առանձնատունը: Անծանոթները նավթ են լցրել առանձնատան առաջին հարկի կահույքի վրա, հրդեհել ողջ հարկաբաժինը, «Ազգին» Գերմանիայից հաղորդում է Սարգիս Ադամը: Ստուգվել է, որ չարագործները գողության նպատակ չեն ունեցել, քանի որ որեւէ բան չի գողացվել: Վրեժ Իսրայելյանը հայտարարել է, որ ինքը որեւէ թշնամի կամ հակառակորդ չունի:

Թղթակիցն ավելացնում է, թե նկատի ունենալով, որ Քնալը կղզին արդեն տասնամյակներ ի վեր ամառային շրջանում գերազանցապես հայաբնակ է դառնում, դեպքը խուճապ է առաջացրել պոլսահայության մեջ: Մարդկանց մտքում դեռ շատ թարմ են Սամաթիա թաղամասում հայազգի ծերունիների նկատմամբ կատարված հարձակումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ