RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տեղադրվել է` 2013-04-03 23:26:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1886, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՊԱԳԱՆ Է ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ

Հ. Հ.

«Ազգ» օրաթերթը նախորդ համարում գրել էր, որ «Արմավիա» ավիաընկերությունը չի վճարել իր բազմաթիվ աշխատողների աշխատավարձը, մի քանի օդաչուներ բոյկոտել են ու հրաժարվել աշխատելուց: Հենց դա է պատճառը, որ նախապես հայտարարված մի շարք չվերթեր վերջին պահին չեղյալ էին հայտարարվել:

Երեկ օդաչուները հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, ներկայացրել ընկերությունում տիրող իրավիճակը: Մանուկյանն առաջարկել է «Արմավիա»-ի վիճակի, հայ օդաչուների խնդիրների ու ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ կազմակերպել լայն քննարկում: Մինչ պետական բոլոր կառույցները մտածում ենՙ ի՞նչ անել եւ ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ակտիվորեն կաշխատեն մյուս գործող ավիաընկերությունների հետՙ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար: ՓԲԸ-ն ձեռք է բերել պայմանավորվածություններ մի շարք միջազգային ավիաընկերությունների հետ չվերթերի ավելացման վերաբերյալ: «Ավստրիական» եւ «Չեխական ավիաուղիները» կսկսեն իրականացնել շաբաթական 7 չվերթ, «Ալիտալիան»ՙ 3, իսկ հունիսից իր աշխատանքները կվերսկսի նաեւ լեհական ԼՈՏ ավիաընկերությունըՙ շաբաթական իրականացնելով 5 չվերթ:

Բանակցությունների արդյունքում ակնկալվում է, որ «Ֆլայ Դուբայ» ընկերությունը չվերթեր կիրականացնի ամեն օր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ