RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տեղադրվել է` 2013-04-03 23:26:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1855, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 86

ՋՈՆ ՔԵՐՐԻՆ ՇՈՒՏՈՎ ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔԻԱ

Սա մեկ ամսվա մեջ նրա երկրորդ այցելությունը կլինի միեւնույն երկիր

Շաբաթվա վերջին նորից Թուրքիա կայցելի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Սա վերջին մեկ ամսվա ընթացքում նրա երկրորդ այցելությունը կլինի այդ երկիր, քանի որ մարտի 1-ին արդեն եղել էր Անկարայում: Նշելով պետքարտուղարի այցելության մասինՙ «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունը ընդգծում է, որ դեռեւս ճշտված չէ այցելության օրն ու վայրը, պարզապես հավանական է համարում կիրակի օրը Ստամբուլում Քերրիի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Մեկ ամսվա ընթացքում միեւնույն երկիր երկրորդ անգամ այցելելը ավելի քան անսովոր է ԱՄՆ պետքարտուղարի համար: Սակայն չպետք է մոռանալ, որ Ջոն Քերրին առաջին այցը Թուրքիա կատարել էր նախքան Բենիամին Նաթանյահուի ներողությունը: Երկրորդը կատարելու է մարտի 22-ի ներողությունից հետո, որին Իսրայելի վարչապետը դիմել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորդորներով:

Մարտի 27-ի համարում, անդրադառնալով ներողության հանգամանքին, գրել էինք, որ ընդունելով վարչապետ Նաթանյահուի բանավոր ներողությունը, վարչապետ Էրդողանը Իսրայելին ընդառաջելիս միաժամանակ ընդառաջել է թուրք-իսրայելական հարաբերություններով շահագրգիռ Մ. Նահանգներին: Ապա եւ ավելացրել. «Հավանաբար ամերիկացիներն էլ փոխարենը թուրքերին կնվիրեն խոստացած երկու ռազմանավը, իսկ ավելի քան 4 ամիս Սպիտակ տանը Օբամայի հետ հանդիպման սպասող Էրդողանը վերջապես կստանա ցանկալի հրավերը Վաշինգտոնից»:

Ի դեպ, ե՛ւ ռազմանավերի, ե՛ւ հրավերի հարցերը թերեւս կլուծվեին Ջոն Քերրիի առաջին այցելության ընթացքում, եթե այդ նույն օրըՙ մարտի 1-ին վարչապետ Էրդողանը Վիեննայում սիոնիզմը չնույնացներ ֆաշիզմի հետՙ համարելով մարդկության դեմ հանցագործություն:

Թեեւ «Դունիա բուլթենի» գործակալությունը Դավութօղլու-Քերրի հանդիպման օրակարգի հարցերը թվարկելիս սահմանափակվում է միջինարեւելյան խաղաղ կարգավորման գործընթացով, Թուրքիա-Իսրայել հարաբերություններով, Սիրիայի, Իրաքի եւ Կիպրոսի քաղաքական զարգացումներով, առանց նշելու երկու ռազմանավի եւ Էրդողանի հրավերի մասին, սակայն ենթադրելի է, որ այդ հանդիպմանը վերջին երկու հարցերը նույնպես քննարկվեն: Հ. ՉԱՔՐՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ