RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տեղադրվել է` 2013-04-03 23:26:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1261, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ԵԶԴԻՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱԼԻՔԸ YouTube-ՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Աշխարհի եզդիներն այսուհետեւ հնարավորություն կունենան YouTube-ի DengՍ ԽzidՏa (եզդիերենից թարգմանաբար «Եզդիների ձայն») պաշտոնական ալիքում դիտելու եզդիերեն լեզվով սերիալներ, հաղորդումներ, ռեպորտաժներ:

Ալիքում տեղադրված են տեսանյութեր եզդիների հարսանիքի, կրոնի եւ Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքների վերաբերյալ, ինչպես նաեւ տարբեր երկրներում արտադրված ֆիլմեր, որոնցից է, օրինակ, «Մամե եւ Զինե» բազմասերիանոց ֆիլմը:

Ինչպես «Ազգին» տեղեկացրեց նախաձեռնության հեղինակ, «Սինջար» եզդիների հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին, այս միտքը ծագել է, երբ Հանրային հեռուստատեսությունը հրաժարվեց ցուցադրել իրենց լեզվով հաղորդաշարեր:

Բորիս Մուրազին նշեց, որ իրենց նպատակն է աշխարհի եզդիներին իրենց լեզվին եւ կրոնին առավել մոտ պահելը. «Հայաստանում ապրող շատ եզդիներ այդքան էլ լավ չեն տիրապետում իրենց մայրենի լեզվին: Այս հանգամանքները հաշվի առնելով մենք նպատակահարմար գտանք օգտվել համացանցի ընձեռած հնարավորություններից: YouTube տեսաբլոգում մենք ունենք մեր ալիքը, որը եւ մեզ կօգնի տարածել մայրենին համացանցից օգտվող եզդիների շրջանում: Մենք այստեղ խոսելու ենք մեր խնդիրների մասին»:

«Հայաստանում այլ կերպ հեռուստահաղորդումներ հնարավոր չէ կազմակերպել,- ասաց Բորիսը եւ ավելացրեց.- Մենք կօգտվենք համացանցի ընձեռած հնարավորություններից, այսպես մեզ կդիտեն եւ կլսեն աշխարհի շատ եզդիաբնակ երկրներում: Հուսանք, որ մեծ թվով եզդիներ հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց մշակույթին, ավանդույթներին եւ սովորելու իրենց լեզուն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ