RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1831, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 71

«ԻՍՐԱՅԵԼԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐԵԼ, ԱՅԼ 2015-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՐԹԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ»

Հ. Չ.

Մարտի 22-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ներողությունը թուրք ժողովրդից տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, որոնք երբեմն զավեշտի են հասնում:

Զավեշտի պարագայում խոսքը թուրք պահպանողականների, այսինքնՙ ազգայնամոլների խոսափող, բանաստեղծ Իսմեթ Օզելին է վերաբերում: Նա «Դյուրագրգռություն, քեմալիզմ, իսլամական դատ» վերնագրով հոդվածում, ինչպես ապրիլի 2-ին նշել էր «Ինտերնետհաբերը», անդրադարձել է «Մավի Մարմարայի» միջադեպի առնչությամբ Իսրայելի խնդրած ներողությանը:

Օզելի համոզմամբՙ «ներողությունը» ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության ձեռնարկումն է եւ 2015-ի համար նախատեսվող ծրագրի բաղադրամասը: Ահա թե ինչ գրել. «Թող ոչ ոք չփորձի ինձ համոզել, որ Իսրայել պետությունը Թուրքիայից ներողություն չի խնդրել ԱՄՆ-ի պարտադրանքով եւ այդ ներողությունը ԿՀՎ-ի ձեռնարկը չէ: Որքան էլ հնարավոր լինի տխմարների, անհոգների եւ դավաճանների աչքից թաքցնել PKK-ի գրոհայիններին անձնատուր լինելու Հայաստանի PKK-ով պայմանավորված շահերը կրկնապատկելու իրողությունը, պատասխանատվության տեր մարդկանց աչքից չի վրիպում PKK-ի հաղթանակի եւ Հայաստանի հարաճուն պահանջների պատճառած անճարակության հետեւանքով տանջվողների մտահոգությունը ապագայի նկատմամբ:

Վերջին 20 տարիներին մենքՙ Թուրքիայի բնակիչներս, զինադադարի մթնոլորտում շնչելու համար ստիպված ջանք ենք գործադրում: Թուրքական դրոշի ներքո մեր կյանքի եւ գույքի անվտանգության ապահովվածության բացակայության ժամանակահատվածում ենք: Դեռ վատից ավելի վատթարը ամբարտավանությամբ մեր դուռն է թակում: 2013-ին իրավիճակը ավելի չարաբաստիկ է, քան մեր ազգին նսեմացնող զինադադարի (նկատի ունի PKK-ի հետ) նախօրյակին էր: Եթե խնդիրն իսկապես ներողություն խնդրելն է, ապա Իսրայելը ի՞նչ առումով է ներողություն խնդրում: Առհասարակ Իսրայելը ոչ մեկին չի աղերսել, որ ներենք իրեն: Նա այդ ներողությամբ պարզապես ճանապարհ է հարթում Թուրքիայի համար, որ կարողանա 2015-ին ներողություն խնդրել Հայաստանից: Փոխհատուցման պահանջը (Իսրայելին ներկայացված) ահավոր զարգացումների սկիզբն է լինելու: ԱՄՆ-ի այս պարտադրանքը Իսրայելին հիշեցնում է «մեկ դիր, հինգ շահիր» ֆորմուլան»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ