RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



ԱՄԲՈ՞ՂՋ, ԹԵ՞ ՄԻ ՄԱՍ

Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1427, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

«Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով». ժողովուրդն այսպես է կամենում... Ժողովուրդը մեզ հետ է, Ժողովուրդը կդատի... Ո՞ւր ես ժողովուրդ, քեզ անարգում են...»: Հովհաննես Թումանյան, 1907 թվական

Աբովյան քաղաքում ունեցած երեկվա հանդիպմանը «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե «որքան մոտենում է ապրիլի 9-ի ջրբաժանը, այնքան մոտենում է ճշմարտության պահը քաղաքական ուժերի համար, թե որ կողմում իրենք կկանգնեն»: Աբովյան քաղաքում Հովհաննիսյանը, բնականաբար, այս առումով հատկապես շեշտել է ԲՀԿ-ի անունը, բայց նկատի է ունեցել նաեւ ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, նաեւ ՕԵԿ-ին:

Այլ կերպ ասած, Րաֆֆին մեկ անգամ եւս կոչ է անում ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, նաեւ ՕԵԿ-ին, սատարել իրեն, կանգնել իր կողքին, հատկապես ապրիլի 9-ին` «ազգային ու համապետական մեծ ջրբաժանի օրը»: Ընդ որում, Րաֆֆին երբեք որեւէ մեկից անձամբ իրեն սատարում չի պահանջել. Հովհաննիսյանը մշտապես խոսել է` «ժողովուրդն` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի» ոճով, ինչը նշանակում է` ով մեզ հետ չէ, նա ժողովրդի կողքին չէ: Իրականում ժողովուրդը Րաֆֆիի կողքին է ճիշտ այնքանով, որքանով Սերժ Սարգսյանի կողքին չէ, վստահաբարՙ սա Րաֆֆին ինքը հրաշալի հասկանում է, հենց այդ պատճառով էլ սահմանել է ապրիլի 9 որպես «ազգային համապետական մեծ ջրբաժանի օր» եւ «ճշմարտության պահ» բոլոր քաղաքական ուժերի համար, փորձելով այդ ուժերին, վերջիններիս կողմնակիցների հետ մեկտեղ, համախմբել իր շուրջը: Ի դեպ, այս վերջինի փորձը Րաֆֆին ունի, փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքներով, ըստ ԿԸՀ-ի, նա հավաքեց շուրջ 38 տոկոս ձայն:

Իրականում ոչ մի ջրբաժան գոյություն չունի, անգամ եթե մի խումբ գյումրեցիներ, ինչպես երեկ են հայտարարել, ապրիլի 9-ին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ Գյումրու Թատերական հրապարակից քայլերթ կատարեն դեպի մայրաքաղաքի Ազատության հրապարակ: Սա չի կարող կոչվել ժողովրդի ու կեղծիքի ջրբաժան, որովհետեւ նույն այդ ընթացքում հազարավոր գյումրեցիներ Գյումրու Թատերական հրապարակից քայլերթ չեն կատարի դեպի Ազատության հրապարակ, ու խնդիրն ամենեւին էլ այն չի լինի, որ առաջիններն ավելի լավն ու հայրենասերն են, կամ երկրորդները` ավելի վախեցած կամ հուսալքված, պարզապես մեր երկրում տարբեր մարդիկ կան, տարբեր գյումրեցիներ, երեւանցիներ... հայացքներ, դիրքորոշումներ, ու այս ամենը միասին, միայն միասին կոչվում է ժողովուրդ, որի անունից շարունակում են խոսել... 1907 թվականից ի վեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ