RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1741, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 71

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ «ՁԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ» Է

Եվրոմիության մի շարք երկրներում վերջերս մեծ աղմուկ հանած «ձիու մսի սկանդալից» հետո պայթել է անորակ մթերքների հետ կապված նոր սկանդալ: Այս անգամ ոստիկանները եւ սանիտարական տեսչությունը փորձում են գլուխ հանել տարբեր ձկնատեսակներից: Պարզվել է, որ Եվրոպայի վաճառասեղաններին դրված ծովամթերքների 1/3-ը չի համապատասխանում փաթեթավորման մակագրությանը:

Մթերքների նենգափոխումը առաջինը նկատել են Գերմանիայում: Գերմանական լաբորատորիաներից մեկը սեփական հետաքննություն է անցկացրել, պարզվել է, որ թանկարժեք ձկնատեսակները հաճախ փոխարինվում են էժան նմանակներով:

«Մենք բացահայտեցինք խնդիրների մի ամբողջ համալիր: Առաջինՙ դա անվերապահորեն վտանգում է սպառողների առողջությունը: Երկրորդՙ դա տնտեսական հարց է: Մարդիկ մեծ գումարներ են վճարել հազվագյուտ նրբահամ ձկան համար, մինչդեռ ստացել են ֆերմայում աճեցված էժան ձուկ: Ավելին, նրանք վտանգել են իրենց առողջությունը: Օրինակ, դուք ձուկ եք գնում փաթեթի վրա «Սպիտակ թյունոս» մակագրությամբ, իսկ ներսում թյունիկ է, որը կարող է հանգեցնել մարսողության լուրջ խնդիրների: Քչերը գիտեն, որ թյունոսի փոխարեն այդ ձուկն են մատուցում թե՛ սուշի-բարերում եւ թե՛ ձկնային ռեստորաններում: Սա իրոք լուրջ վտանգ է», պատմում է հիշյալ լաբորատորիայի մասնագետներից մեկըՙ Կիմբեռլի Ուորները:

BBC-ն ընդգծում է, որ կասկածի տակ է հայտնվել նույնիսկ բրիտանացիների պաշտելի ճաշատեսակներից մեկըՙ «Ֆիշ ընդ չիփսը», որը կարտոֆիլի հետ տապակած ձուկն է: Կիսաֆաբրիկատների բաղադրության մեջ նշված ծովային պերկեսի կամ ձողաձկան փոխարեն օգտագործվում են դրանց էժան փոխարինիչներ: Ավելին, որոշ ծովամթերքներում գիտնականները հայտնաբերել են ձկան նոր տարատեսակներ, որոնք առհասարակ չի կարելի ուտել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ