RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2300, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 89

«ՓԱԿ ՇՈՒԿԱ». ԵՐԿԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ ՈՒ ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Փակ շուկայի» պատմությունն արդեն երկու տարվա է: Քաղաքի հնագույն հուշարձաններից մեկը հենց կենտրոնումՙ բոլորի աչքի առաջ քանդվում է, սակայն դրան ուշադրություն դարձնողները հասարակական ակտիվիստները, լրագրողներն ու ճարտարապետներն են: Հետաքրքրական է, որ կառույցի գլխավոր պատասխանատուներից մշակույթի նախարարությունը, գրեթե ոչինչ չի ձեռնարկում այս ուղղությամբ: Շուկայում ժամանակ առ ժամանակ իրականացվում են շինարարական աշխատանքներ, հասարակությունը սկսում է ընդվզել, մի քանի կամար «ինքնաբուխ» փլուզվում է, ու շուկայի սեփականատիրոջըՙ Սամվել Ալեքսանյանին ինչ-որ գումարով տուգանում են: Աղմուկից հետո շինարարությունը կարճ ժամանակահատվածով կանգնում է, հետո նորից շարունակվում մինչեւ այն պահը, երբ մամուլն ու ճարտարապետները կրկին սկսում են բողոքել ու ընդվզել: Այն տպավորությունն է, որ «Փակ շուկայի» խնդիրը վերաբերում է միայն լրագրողներին ու ճարտարապետներին:

Արդեն մի քանի օր շուկայում կրկին շինարարություն է: Տեղում աշխատում են բուլդոզերները, ականատեսները պատմում են, որ տարածքի սեփականատերՙ մանդատով պատգամավոր ու «ժողովրդի ընտրյալ» Սամվել Ալեքսանյանը հաճախ է լինում տարածքում եւ ուղղություն ցույց տալիս շինարարներին, թե ոնց աշխատեն: «Ոչ մի միլիմետր առաջխաղացում չկա: Շուկայում շարունակվում է ապօրինի շինարարությունը: Ցավալի է, որ պետության կողմից պահպանվող հուշարձանում ապօրինությունը կատարում է մի քաղաքացի, որն ունի նաեւ պատգամավորական մանդատ», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ՙ հավելելով, որ իրենք դիմել են նախագահին, վարչապետին, մշակույթի նախարարությանը, քաղաքապետարանին, սակայն ապարդյուն, շինարարությունը շարունակվում է, սակայն նախագիծ չկա:

Ճարտարապետները մի քանի օր առաջ նամակով դիմել են Երեւանի քաղաքապետինՙ շուկայում կատարվողը որակելով բարբարոսություն ու ակնկալելով Երեւանի խնդրիների գլխավոր պատասխանատուից որեւէ արձագանք: Սակայն քաղաքապետարանից նամակին չեն պատասխանել: Քաղաքապետարանում կարծում են, որ խնդիրը բացառապես մշակույթի նախարարության իրավասության ներքո է:

Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է մարդը, Երեւանի քաղաքացին այդքան ատել Երեւանը: «Ես նաեւ չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է ատելությամբ լցված մարդկանց հասկացնել, որ Երեւանը բոլորինն է»:

Մկրտիչ Մինասյանին զարմացնում է Երեւանի ավագանու շարունակվող քար լռությունը: Զարմանալի ու զարհուրելի է նաեւ այն, որ ավագանին ոչ միայն չարտահայտվեց հարցի առնչությամբ, այլեւ քննարկում չկազմակերպեց: Ճարտարապետը համոզված էՙ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ մեր պետությունում կան մարդիկ, ովքեր օրենքից վեր են կանգնած: Հենց այդ մարդիկ են այլանդակում մայրաքաղաքի տեսքն ու ոչնչացնում քաղաքի գեղեցիկ շենքերը:

Ճարտարապետները նամակ էին գրել նաեւ դատախազությանը: Երեկ ստացված պատասխանից ճարտարապետներն ավելի են հիասթափվել.

«Այն, ինչ կատարվում է «Փակ շուկայում», հանցակազմ չի պարունակում, հանցանքի հետք չկա», դատախազության պատասխանն է մեջբերում Մինասյանըՙ հավելելով, որ հուշարձանի նկատմամբ կատարվածը հանցագործություն է եւ պետք է ամենախիստ կերպով պատժվի: Մինասյանն անիմաստ է համարում սեփականատիրոջ հետ հանդիպումը: «Այդ մարդկանց հասկացողության մակարդակը ցածր է, որ ասեսՙ գործ ունես հուշարձանի հետ, չի ընկալի, քանի որ իրեն շուտափույթ տեղ է պետք իր խանութները կառուցելու համար: Կկառուցեն ամեն ինչ, բացի արժեք ներկայացնելուց», ասում է նաՙ շեշտելով, որ հարցը կարող է լուծվել միայն նախագահի մակարդակով: Սակայն այս պարագայում էլ Մինասյանը հույս չունի, որ շուկայի նախկին տեսքը հնարավոր կլինի վերականագնել:

Մինասյանը տարօրինակ է համարում, որ առանց հաստատված նախագծի հնարավոր է նման հսկայածավալ շինարարություն իրականացնել: Անգամ մեկհարկանի շենք կառուցելու համար է նախագիծը հաստատվում, հուշարձան համարվող շենքի պարագայում վերաբերմունքը պետք է ավելի խիստ լինի: Ճարտարապետները փաստում են, որ մայրաքաղաքի տեսքն օր օրի փոխվում է, կանաչ տարածքների փոխարեն այսօր անհասկանալի կառույցներ են, իսկ ճարտարապետական մեծագույն արժեք ներկայացնող շենքերն օր օրի պակասում են: Այս պարագայում Ալեքսանդր Բադալյանն առաջարկում է ընդհանրապես կասեցնել ճարտարապետության ոլորտում պետական մրցանակներ տալը, քանի որ ճարտարապետական նշանակության հուշարձանների նկատմամբ համապատասխան վերաբերմունքը բացակայում է:

«Եթե նշանակություն չունի ճարտարապետությունը մեզ համար, ուրեմն պետք չէ «Վաստակավոր ճարտարապետ»-ի կոչում շնորհել: Երեւանում մենք կորցրեցինք մի պատմական շերտ, քանդվեցին մի շարք հին շենքեր: Մենք ոչ մի տեղ չգնալովՙ առավոտյան զարթնեցինք ու ուրիշ քաղաքում հայտնվեցինք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ