RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱ

Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1395, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 63

«44 ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱԿ»

Վաղը, ապրիլի 5-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա «44 աստիճանի տակ» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի սցենարի հեղինակը վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանն է, սցենարն էսքիզի տեսքով ծնվել է երեւանյան սրճարաններից մեկումՙ զրույցի ժամանակ, որը եւ Տ. Հայրապետյանը հանձնել է ֆիլմի ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Զոհրաբ Բեկ-Գասպարենցին: Տարիներ առաջ այդ էսքիզը պիեսի սցենար դարձավ եւ բեմադրվեց Համազգային թատրոնում, իսկ վերջերս արդեն հայտնվեց մեծ էկրանին:

Խորհրդանշական է ֆիլմի վերնագիրը. երկրի աստիճանացանցում Հայաստանը 44-րդ միջօրեականի վրա է, ինչպես Լոնդոնը` Գրինվիչով անցնող 0 միջօրեականի: Համայն տիեզերքում դա է հայի անկյունը: Եվ 44 աստիճանից դուրս երբեք էլ լավ չի զգա իրեն հայը հոգեպես, ինչքան էլ լավ պայմաններում հայտնվի: Գլխավոր հերոս Մգրոյի դիրքորոշումը հաստատուն է` մարդիկ ոչ թե պետք է լքեն այդ անկյունը, այլ մնան` այն ամրացնելով ու ամրացնելու համար: Մգրոն դեմ է ցուցադրական հայրենասիրությանը, դեմ է այն մարդկանց, ովքեր հեռավոր սփյուռքում Մասիսի նկարը պատին են փակցնում, կողքն էլ մի խաչքար դնում եւ իրենց «հայրենասիրությունը» փաստված համարում:

«44 աստիճանի տակ» ֆիլմի նկարահանման աշխատանքները ավարտվել է 2012 թ.: Եվ ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի APTN թատրոնում եւ կնքվել հաջողությամբ:

Հրավիրում ենք Ձեզ դիտելու այս կատագերգությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ