RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1863, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 78

ԶԱՏԻԿԸ ՏՈՆԵՑԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ՍԻԼՎԱ ԱՍՐՅԱՆ

Եվրոմիությունը կազմակերպում է հայերի հայրենադարձությանն աջակցող ծրագրեր, որոնց շրջանակում գերմանական «Հայմատգարդեն» բարեգործական կազմակերպությունը Գերմանիայից կամավոր վերադարձածներին առաջարկում է ֆինանսական, սոցիալ-մշակութային եւ հոգեբանական օգնություն:

Մարտի 31-ին Մանկավարժական համալսարանը հյուրընկալորեն իր դռներն էր բացել Գերմանիայից հայրենադարձած մի խումբ տարբեր տարիքի հայերի առաջ: Նրանց համար պատրաստվել էր հայկական զատկական տոնի ուտեստներով սեղան, ինչպես նաեւ տոնի խորհուրդը մեկնաբանող տեսանյութ` համեմված հայկական ավանդական երգերով:

Ծրագրի համակարգող, Մանկավարժական համալսարանի օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը օրը համարեց հետաքրքրական տոն ներկաների համար, ովքեր ծնվել ու երկար տարիներ ապրել են հայրենիքից հեռու, հեռու հայերեն լեզվի ու հայ մշակույթի հետ շփումներից:

Ծրագիրն ուսումնական է, սակայն ընդգրկում է սոցիալականացման տարբեր շերտեր, քանզի միայն լեզու սովորեցնելով, առանց ծանոթացնելու հայկական մշակույթին ու սովորույթներին, այն թերի կլինի: Զատկի տոնը հայրենադարձների համար իսկական իրադարձություն է եւ բավականին տարբերվում է եվրոպական նմանատիպ տոնից, որտեղ տոնի խորհրդանիշը նապաստակն է: Զատկի սեղանն էլ նրբորեն պատրաստված էր երկու երկրների տոները խորհրդանշող ուտեստների համադրմամբ:

Հայրենադարձներին հայոց լեզու է ուսուցանում Գայանե Թերզյանը: Նրա ներկայացմամբ հյուրերը հանգամանորեն դիտում են տոնի մասին պատմող տեսանյութը, «Արեւներ» խմբի կատարմամբ ունկնդրում Հայրիկ Մուրադյանի երգերից, ինչպպես նաեւ Ռուբեն Հախվերդյանի «Զատիկ» երգը: Գ. Թերզյանը Եվրոխորհրդի շրջանակում հայերենը մշակում ու ներկայացնում է որպես օտար լեզու եւ հայրենադարձներին ժամանակակից մեթոդներով հայերեն սովորելու լայն հնարավորություններ ընձեռում:

- Մենք պատրաստ ենք ընդունել աշխարհասփյուռ հայության` հայրենադարձության ցանկություն ունեցող բոլոր կամավորներին,-ասում է Մելանյա Աստվածատրյանը,- ակտիվորեն համագործակցում ենք ՀՀ սփյուռքի նախարարության եւ Մանկավարժական համալսարանի հետ: Մենք ուսուցանում ենք միայն, իսկ մարդկանց որոնմամբ այլ ծրագիր է իրականացվում: Այն, ինչ մենք անում ենք` «արտթերապիա» է: Մ. Աստվածատրյանը արտթերապիայի դրսեւորում անվանեց նաեւ Զատկի տոնի նշումը Մանկավարժական համալսարանում, որը ներկաներին ավելի շատ բան կտա, քան դասը:

Գերմանիայից հայրենադարձածների համար կազմակերպվում են ոչ միայն հայերենի, այլեւ ռուսերենի եւ գերմաներենի դասեր, լեզուների ուսուցմանը զուգահեռ նրանց ծանոթացնում են Հայաստանի պատմական մշակույթին, ծրագիրը նաեւ հարմարվողականության խնդիր ունի: Առաջիկայում Հայաստանում գտնվող այս խմբի երեխաների ու նրանց ծնողների համար, որոնց հետ աշխատում են արդեն 2-3 տարի, կիրականացվեն շրջայցեր դեպի Հայաստանի թանգարաններ: Եթե երեխաները ընտանիքներում ինչ-որ չափով հաղորդակցվել են հայերենին, ապա ռուսերենի հետ կապված լեզվական լուրջ խնդիրներ ունեն:

Լեւոն Չատյանը չորս տարի առաջ է վերադարձել Գերմանիայից: Նա այս տարի ավարտում է հմ. 62 դպրոցի 9-րդ դասարանը եւ որոշել է ընդունվել Բժշկական համալսարան: Երեք տարեկան էր, երբ մեկնեցին Ուկրաինա, այնտեղից էլ` Գերմանիա: Գոհ է ծրագրից, օգնում են հաղթահարել հոգեբանական, լեզվական եւ մյուս խնդիրները, սիրում է հայկական միջավայրը, հաճույքով շփվում հասակակիցների հետ:

Մարիա Գրիգորյանը ծնվել է Գերմանիայում, այժմ Վիկտոր Համբարձումյանի անվան հմ. 12 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի է: Սիրում է Հայաստանը, հայերեն երգի մի հրաշալի կատարում մատուցեց ներկաներին:

Ժասմին Ավետիսյանը վեց տարի է ապրել Գերմանիայում, այժմ Հայաստանում է եւ կրթություն է ստանում գերմանական թեքումով հմ. 6 դպրոցում:

Մի խոսքով` փոքրիկ հայկական համայնք, որ հայրենիքից հեռու իր կարոտախտին, կարելի է ասել, հագուրդ է տալիս: Օրն սկսվեց Գրիգոր Լուսավորչի եկեղեցում տոնին նվիրված պատարագի մասնակցությամբ եւ ավարտվեց Մանկավարժական համալսարանում կազմակերպված ուրախ միջոցառմամբ: Ամբողջ ընթացքում նրանց կողքին էին Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, օտար լեզվուների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Զարուհի Փամբուկչյանը եւ բոլոր նրանք, ում համար թանկ են մեր հայրենադարձ հայրենակիցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ