RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1868, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որի պարգեւները վիճարկեցին հանրապետության մարզերն ու Երեւանը ներկայացրած 185 բռնցքամարտիկներ:

Քաշային 13 կարգերում չեմպիոնի տիտղոսի համար հիմնական պայքարն ընթացավ Երեւանի եւ Լոռու մարզի բռնցքամարտիկների միջեւ: Երեւանցիները հաղթող ճանաչվեցին քաշային 7 կարգերում: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Սերգեյ Գետեւոնյանը (46 կգ), Դավիթ Ասատրյանը (48 կգ), Արմեն Մխիթարյանը (60 կգ), Յուրիկ Դարաբյանը (63 կգ), Վարդան Քոսյանը (70 կգ), Սերյոժա Ալոյանը (75 կգ) եւ գերծանրքաշային Արամ Աբրահամյանը:

Լոռու մարզի բռնցքամարտիկներից ուժեղագույնը ճանաչվեցին Հրայր Շահվերդյանը (50 կգ), Գառնիկ Պապիկյանը (52 կգ), Սպարտակ Թամարյանը (54 կգ) եւ Հովհաննես Առաքելյանը (66 կգ): Մինչեւ 57 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Սեւակ Մկրտչյանը, իսկ էջմիածնեցի Ռազմիկ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց մինչեւ 80 կգ քաշայինների մրցավեճում:

Առաջնությունը մեր բռնցքամարտիկների համար ուժերի լավ ստուգատես էր հունիսին կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունից առաջ, որին կհաջորդի օգոստոսին անցկացվելիք աշխարհի առաջնությունը:

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Հարությունյանն ընդհանուր առմամբ գոհ էր բռնցքամարտիկների պատրաստվածությունից: Մի շարք մենամարտեր անցան համառ պայքարում: Մասնավորապես մինչեւ 46 կգ քաշայինների եզրափակիչ մենամարտում Սերգեյ Գետեւոնյանը միայն մեկ միավորի տարբերությամբ հաղթեց Աշոտ Մխիթարյանին: Իրեն լավ դրսեւորեց Եվրոպայի պատանիների ավագ տարիքի բրոնզե մեդալակիր Հրայր Շահվերդյանը (50 կգ), որը բացարձակ առավելության հասավ մրցակցի նկատմամբ եզրափակիչ մենամարտում: Պայքարի լարվածությամբ աչքի ընկավ Վարդան Քոսյանի (70 կգ) մենամարտը Վիկտոր Յուզիխովի հետ, որում միավորների չնչին տարբերությամբ հաղթեց հայ բռնցքամարտիկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ