RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1302, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ԱՐՈՆՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ Է

ՖԻԴԵ-ն հրապարակել է նաեւ արագ եւ կայծակնային շախմատի դասակարգման ցուցակները: Արագ շախմատի դասակարգման ցուցակում Լեւոն Արոնյանը 2783 վարկանիշով 6-րդ տեղում է: Ցուցակը գլխավորում է Մագնուս Կառլսենը (2845), որին հաջորդում են Ալեքսանդր Գրիշչուկը (2825), Սերգեյ Կարյակինը (2808), Հիկարու Նակամուրան (2795) եւ Վիշվանաթան Անանդը (2794):

Հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 2682 վարկանիշով 44-րդն է, Սերգեյ Մովսիսյանը (2680)ՙ 46-րդը, ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը (2677)ՙ 50-րդը: Հրանտ Մելքումյանը 2675 գործակցով 54-րդ տեղում է, իսկ Տիգրան Պետրոսյանը (2637) հանգրվանել է 97-րդ հորիզոնականում:

Կայծակնային խաղի դասակարգման ցուցակում Լեւոն Արոնյանը 2817 գործակցով զբաղեցնում է 8-րդ տեղը: Ցուցակը գլխավորում է խորվաթ միջազգային վարպետ Բրանկո Ռոգուլը, որի վարկանիշը 2920 է: 2-րդ տեղում ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է (2873), որին հաջորդում են Ալեքսանդր Գրիշչուկը (2858), Մագնուս Կառլսենը (2856) եւ Հիկարու Նակամուրան (2844):

Գաբրիել Սարգսյանը 2723 վարկանիշով 28-րդ տեղում է: 41-րդ հորիզոնականն է զբաղեցնում Սերգեյ Մովսիսյանը (2696), 52-րդըՙ Հրանտ Մելքումյանը (2687), 60-րդըՙ Զավեն Անդրեասյանը (2679), 83-րդըՙ Տիգրան Ղարամյանը (2656):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ