RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1837, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ԱՐՑԱԽԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻՆ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում սամբոյի Հայաստանի առաջնության պարգեւները վիճարկեցին 70 սամբիստներ, որոնք ուժեղագույններին որոշեցին քաշային 9 կարգերում:

Հատկապես հաջող հանդես եկան սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները, որոնց բաժին հասավ խաղարկված 36 մեդալների կեսը: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոններ հռչակվեցին Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, Վանաձոր), Էռնեստ Հայրապետյանը (57 կգ, Արցախ), Արեն Անտոնյանը (62 կգ, ԲԿՄԱ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ, Երեւան), Վաչիկ Վարդանյանը (74 կգ, Եղվարդ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ, Արցախ), Աշոտ Դանիելյանը (90 կգ, Արցախ), Դավիթ Գրիգորյանը (100 կգ, Արցախ) եւ գերծանրքաշային Արտյուշա Մկրտչյանը (ԲԿՄԱ):

Հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան համապատասխան կարգի մեդալների, պատվոգրերի, դրամական պարգեւների: Չեմպիոնները նաեւ անհատական նվերներ ստացան: Մրցումների եզրափակիչ գոտեմարտերին ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ