RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2108, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 88

Wikileaks-Ի ՆՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԵԾ ՄԱՍԸ ԿԱՊՎԱԾ Է ՔԻՍԻՆՋԵՐԻ ՀԵՏ

Անցյալ ամառվանից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը բնակվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հրապարակել է ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերի նոր, խոշոր խմբաքանակ: Խոսքը ավելի քան 2 միլիոն վավերագրերի մասին է, որոնք վերաբերում են 1973-1976 թթ. եւ ներառում են պետքարտուղար Հենրի Քիսինջերի նամակագրությանը:

Թեեւ հրապարակված փաստաթղթերն այլեւս գաղտնի չեն համարվում, բայց դրանցից շատերը դեռ դժվարամատչելի են. դրանց ընթերցումը ԱՄՆ-ում թերեւս հնարավոր է միայն Արխիվների եւ վավերագրերի ազգային վարչության միջոցով, նշում է Wikileaks-ը:

Այժմ այդ բոլոր փաստաթղթերը հրապարակված են: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ 2 մլն վավերագրերից 1,7 միլիոնը կազմում են Հենրի Քիսինջերի նամակներն ու դրանց պատասխանները:

1973-1976 թվականները «սառը պատերազմի» առավել լարված տարիներն են: 1973-ին Չիլիում գեներալ Աուգուստո Պինոչետի գլխավորությամբ կատարվեց պետական հեղաշրջում, սպանվեց սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալիենդեն: Ամերիկացի դիվանագետները եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները կապեր ունեին խռովարարների հետ: Ուստի Արեւմուտքում հրապարակախոսներից եւ պատմաբաններից շատերը ԱՄՆ կառավարությանը եւ անձամբ Հենրի Քիսինջերին մեղադրում են Չիլիի հեղաշրջմանը մեղսակից լինելու մեջ: Իսկ 1970-ականների կեսերին ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերություններում սկսվեց «լիցքաթափման» եւ լարվածության թուլացման ժամանակահատված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ