RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1237, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 71

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ (ԱՊԱ) ԿԱՅՈՒՆԱՑՈ՞ՒՄ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Այս թեմայով քննարկում կկայանա ապրիլի 9-ին ժամը 18-22-ը Էսսենի Ֆոլկվանգ թանգարանում։ Ռուրի գիտությունների ֆորումի, Էսսենի մշակութագիտական ինստիտուտի, Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի, Ֆոլկվանգ թանգարանի, Բոխումի Ռուր համալսարանի միջերկրածովյան ուսմանց կենտրոնի հետ համատեղ կազմակերպված հիշյալ քննարկմանը մասնակցելու են թանգարանի տնօրեն դոկտոր Թոբիա Բեցցոլան, Սփյուռք եւ ցեղասպանություն գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրեն դոկտոր Միհրան Դաբաղը, որ նաեւ վարելու է քննարկումը, Բեռլինի Ազատ համալսարանի քաղաքագետ դոկտոր պրոֆեսոր Հայո Ֆունկեն, Մերձավոր Արեւելքի եւ իսլամի հարցերով փորձագետ, «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» աշխատակից դոկտոր Ռայներ Հերմանը, Էսսենի մշակութագիտական ինստիտուտի տնօրեն քաղաքագետ դոկտոր պրոֆեսոր Քլաուս Լեգգեվին, Կահիրեից քննարկմանը ուղիղ կապով կմիանա լրագրող, ֆիլմերի հեղինակ, բլոգգեր Ֆիլիպ Ռիցկը, Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ Ալեքսանդր համալսարանից քաղաքագետ դոկտոր պրոֆեսոր Քրիստոֆ Շումանը, հայտնի արեւելագետ դոկտոր պրոֆեսոր Ուդո Շթայնբախը, Գյոթթինգենի Գեորգ Ագուստ համալսարանից քաղաքագետ դոկտոր պրոֆեսոր Բասսամ Թիբին։

Մինչ քննարկումը թանգարանում կբացվի «Կահիրեՙ բաց քաղաք. տեւական հեղափոխության նոր պատկերներ» լուսանկարչական ցուցահանդեսը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ