RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1302, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Ըստ ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության` նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվումՙ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը, որի կենսագործման պայմաններում հավաքների խաղաղ բնույթը` կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ: Նման պարագայում ՀՀ ոստիկանությունը պետք է ձեռնամուխ լինի օրենքով սահմանված իր այլ պարտականությունների կատարմանը: Այսպես, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն:

Հաղորդագրությունը զգուշացնում է, որ հանրորեն վտանգավոր արարքներ կատարողներին ՀՀ ոստիկանությունը հեռացնելու է հավաքի վայրից, իսկ եթե դա անհնարին լինի հավաքի մասնակիցների մեծ մասի կողմից նման գործողություններին միանալու կամ դրանց հավանություն տալու դեպքում, ապա ոստիկանությունը, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, պետք է դադարեցնի հավաքը, քանի որ այլ կերպ չի կարող արգելափակել հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:

Անխուսափելի եւ համարժեք միջամտությունից ու հնարավոր բախումներից խուսափելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին լիովին պահպանել լիազոր մարմնի որոշման պահանջները:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում եւս մեկ անգամ հատուկ շեշտել, որ իր աջակցությունը հավաքներին կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը եւ դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն սահմանափակվում այլոց սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը, իսկ հավաքի ժամանակ հակաիրավական, հատկապես, հանրորեն վտանգավոր գործողությունները կամ դրանց անմիջական սպառնալիքը կարող են էապես նվազեցնել խաղաղ հավաքի պաշտպանության` օրենքով ամրագրված երաշխիքի պահպանման հնարավորությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ