RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1933, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 84

ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Պատրաստեց Հ. Ծ.

Արամ Մարգարյանը ավստրալահայ էՙ Սիդնեյից: Արձակուրդն անցկացնելու նպատակով մեկնել է Իսպանիա, Վալենսիա, որտեղ մի երեկո իր բուսակեր ընկերուհու հետ համապատասխան ռեստորան որոնելիս հանկարծակի, իր խոսքերովՙ «ուրտեղէ՞ն ուր», հայտնաբերել է «Բոկադիլլո» եւ «Արմենիա» վերտառություններով հայտարարություն մի ռեստորանի գովազդային վահանակում:

«Չիմանալով իսպաներեն, ես գաղափար չունեի, թե ինչ է «Բոկադիլլո» եւ ի՞նչ կապ կարող էր «Հայաստանը» ունենալ այդ ամենի հետ-, գրում է նա եւ շարունակում,- «մենք մտանք, վաթսունն անց մի աշխույժ կին դիմավորեց մեզ եւ բաց սրտով առաջարկեց զբաղեցնել ազատ սեղաններից մեկը: Մենք նստեցինքՙ պարզելուց հետո, որ մեր որոնած ճաշատեսակները կգտնենք այնտեղ: Սկսեցի անգլերենով հարցնել «Բոկադիլլոյի» մասին, բայց, տեսքից ենթադրելով, ներքին մի ձայն հուշեց ինձ հարցնել. «Հա՞յ եք»: Կինը զարմանքից բաց բերանը աջ ձեռքով փակելով, աչքերը լայն բացելով ու երեսին ուրախության ժպիտով պատասխանեցՙ այո:

Անունը Լուսիկ էր: Հինգ տարի առաջ էր եկել Երեւանիցՙ աշխատելու, դրանից մոտ 5 տարիներ առաջ Իսպանիա արտագաղթած որդու ռեստորանում աշխատում էր օրական 15 ժամ:

Մինչ նա գնաց խոհանոց պատրաստելու մեր ուտելիքը, մենք զրուցեցինք նրա որդու հետ: Կես ժամ անց Լուսիկը հայտնվեց էկզոտիկ տեսք ունեցող բուսական ուտելիքովՙ ընկերուհուս համար, եւ հյութեղ ու անուշաբույր քաբաբ-քյուֆթա սնկով եւ սոխովՙ ինձ համար, ընկերակցությամբ, անշուշտ, չիփսի եւ սալաթի: Պարզ էր, որ այդտեղից կուշտ փորով էինք դուրս գալու:

Երեք շաբաթ է, ինչ դուրս էի եկել Ավստրալիայից եւ հիմա պետք է վայելեի տնական, մանավանդ հայկական ճաշատեսակ:

Քիչ անց մի բաժակ էստրելլա իր ձեռքում Լուսիկը միացավ մեզ: Հաճելի անձնավորություն էր, խոսում էր մեր պատմությունից, մշակույթից եւ համառությունից: Ափսոսում էր, որ Վալենսիայում քիչ հայեր կան, այդ պատճառով էլ հայկական եկեղեցի կամ դպրոց չկա այնտեղ:

Զրուցեցինք նաեւ այլ բաների շուրջը, եւ տեղեկացա, որ Երեւանում ավագ քույր ունի Հասմիկ անունով: Նա հեռախոսի համարը տվեց, որ զանգահարեմ, երբ հաջորդ անգամ այցելեմ Հայաստան, եւ խոստացավ մեզ հաջորդ անգամ տոլմա հյուրասիրել:

«ուրտեղէն ուր»ՙ փոքրիկ մի Հայաստան Իսպանիայում: Ճիշտ են ասումՙ ամեն տեղ հայ կա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ