RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԱՖԵՍՃՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Այսօր ժամը 14:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Ստեղծիր քո պատմությունը» նոր կրթական ծրագիրը` նախատեսված ընտանիքների եւ դպրոցականների համար:

Ծրագիրն իրականացվում է «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի շրջանակներում: Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կունենան «Արծիվ» սրահում: Նրանք կծանոթանան Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններին եւ նրա քանդակների ստեղծման հիմնական գաղափարներին:

Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի Ստեղծագործական սրահում: Մասնակիցները հատուկ արկղի մեջ կտեղավորեն իրենց հետ կենտրոն բերած տարատեսակ առարկաները: Յուրաքանչյուրը կընտրի իր նախընտրած առարկան, որը հակոբյանական սկզբունքով կվերածվի մարդակերպ կամ կենդանակերպ ֆիգուրի:

Ծրագիրը բացահայտում է` ինչպես հասարակ առարկաները կարող են վերածվել ֆիգուրներիՙ զարգացնելով երեխաների երեւակայությունը, եւ հրաշալի առիթ է վայելելու ստեղծագործական մթնոլորտը»,- մեկնաբանեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների եւ գրանցումների համար զանգահարել` +37410 54 19 32/34:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ