RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



ՁՅՈՒԴՈ

Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1085, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 57

3 ՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ

Հունաստանի Սալոնիկ եւ Ռուսաստանի Տվեր քաղաքներում զուգահեռաբար անցկացվում են երիտասարդների եւ պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթների հերթական խաղարկությունները:

Սալոնիկում Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ մրցումներին մասնակցում են 8 ձյուդոյիստներ: Մրցումների առաջին օրը տատամի դուրս եկավ 2011-ի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, նախորդ տարվա առաջնության մրցանակակիր Գարիկ Հարությունյանը, որն այս անգամ ուժերը չափեց ավելի բարձրՙ 60 կգ քաշային կարգում: Նա արժանացավ բրոնզե մեդալի:

Հայաստանին 2-րդ բրոնզե մեդալը պարգեւեց 52 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը, որը 3-րդ տեղի համար պայքարում մաքուր հաղթանակ տոնեց բրիտանացի Կելի Ստադոնի նկատմամբ:

Պատանիների առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց Էդուարդ Գրիգորյանը (50 կգ):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ