RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #59, 13-04-2013



Տեղադրվել է` 2013-04-12 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1128, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԿԱՆԵՆ

Հ. Հ.

Փաստաբան Կարեն Մեժլումյանի հավաստիացմամբՙ դատական համակարգը հասարակության շրջանում անվստահություն ունեցող կառույցներից մեկն է: Ոլորտի թերություններից դժգոհ են ոչ միայն փաստաբանները, այլեւ համակարգի բազմաթիվ աշխատողներ: Հետեւաբար ոլորտի առողջացման համար արմատական վերափոխում է անհրաժեշտ: Թեպետ 10 տարի առաջ փաստաբանները բողոքի ակցիա էին անցկացնում, բոյկոտում դատական նիստերը, սակայն դա արդյունք չտվեց եւ այդ առնչությամբ որեւէ դրական քայլ չարձանագրվեց:

Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է` փաստաբանները ստեղծել են հանձնախումբ, որ հավաքել է Վճռաբեկ դատարանից «երկակի ստանդարտների կիրառման» բազմաթիվ դեպքեր, երբ մի դեպքում դատավորը խախտումների վրա աչք է փակում, մյուսի դեպքումՙ ոչ:

Մեժլումյանի գնահատմամբՙ դժգոհություն առկա է դատական բոլոր ատյանների հանդեպ, սակայն առավելագույն քննադատությունն ուղղված է ընդհանուր իրավասության եւ վճռաբեկ դատարաններին:

«Փաստաբանների ակցիաները, որոնք տեղի են ունենում, անվստահություն են դատական համակարգի նկատմամբ: Մենք պատրաստվում ենք կոնկրետ բացահայտումներ անել արդարադատության ոլորտում առկա թերությունների վերաբերյալ», ասաց Մեժլումյանը :

Ոլորտն օրենսդրորեն կարգավորելու նպատակով փաստաբանները մոտ ապագայում կրկին հանդես կգան գործադուլով, կրկին Վճռաբեկ դատարանի դեմ: Փաստաբան, բողոքի ակցիան համակարգող խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքերով` այժմ փաստաբանները նախապատարաստական աշխատանքների մեջ են եւ ամենայն հավանականությամբ մայիսին կսկսեն գործադուլների շարքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #59, 13-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ