RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 862, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Դուբայի շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր: Հակոբյանը վերջին 3 պարտիաներում էլ հաշտություն կնքեց մրցակիցներիՙ Ալեքսանդր Ռախմանովի, Յուրի Կուզուբովի եւ Սուրիա Գանգուլիի հետ: Գաբրիելը 6-րդ տուրում առաջին պարտությունը կրեց չինացի Ցզյույ Վենցզյունից, ապա ոչ-ոքի խաղաց Բաբու Լալիտի հետ, հետո հաղթեց Պոուրիա Դարինիին:

5,5 միավոր ունի Հովիկ Հայրապետյանը, 5ՙ Տիգրան Պետրոսյանը: Տիգրանն անհաջող խաղաց վերջին 3 տուրերումՙ կրելով 2 պարտություն Պետեր Միխալիկից եւ Սալեհ Սալեմից: Իսկ 7-րդ տուրում նա հաղթեց Ջովանկա Հոուսկային: Լիլիթ Գալոյանն ու Մարկ Բասենչյանն ունեն 4-ական միավոր: Հետաքրքրական է, որ երկուսն էլ առայժմ ոչ-ոքի չեն գրանցել խաղացած 8 պարտիաներում:

Ավարտական տուրից առաջ աղյուսակը 7 միավորով գլխավորում է ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովը, որին կես միավորով են զիջում Սերգեյ Վոլկովը, Ցզյույ Վենցզյունը, Յուրի Կուզուբովը, Անդրեյ Իստրատեսկուն եւ Պետեր Միխալիկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ