RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013



Տեղադրվել է` 2013-04-17 23:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1223, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ՄԱՅՐԸ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՈՎ ԽԵՂԴԵԼ Է ՆՈՐԱԾԻՆ ԴՍՏԵՐԸ

Հ. Հ.

Վանաձոր քաղաքի բնակչուհի Ն. Ժամհարյանը մինչեւ հղիության 5-րդ ամիսը չի իմացել, որ մայրանալու է, քանի որ ֆիզիոլոգիական որեւէ փոփոխություն չի զգացել: Ժամհարյանը 6 երեխայի մայր է եւ ունի 2 թոռ: Նրա ընտանիքը սոցիալապես անապահով է: Վախենալով ամուսնուց ու նաեւ ամաչելով բամբասանքներից, որ երկու թոռ ունեցող կինը մայրանալու է, հղիության ընթացքում բոլորից գաղտնի հղիությունն ընդհատող դեղամիջոցներ է օգտագործել, սակայն դրանք արդյունք չեն տվել: Դեկտեմբերին կնոջ ինքնազգացողությունը վատացել է, ծննդաբերել է տան խոհանոցում եւ ունեցել աղջիկ:

Ծննդաբերելուց հետո նորածնին փաթաթել է բաճկոնի եւ պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ խեղդամահ արել: Տոպրակում փաթաթած երեխայի դին պահել է նույն խոհանոցի բազմոցի եւ թախտի արանքումՙ առավոտյան բոլորից գաղտնի թաղելու նպատակով:

Սակայն տիկնոջ ինքնազգացողությունը վատացել է եւ խնդրել է դստերը, որ շտապ օգնություն կանչի: Նա բուժանձնակազմին խաբել է, թե ունեցել է երկու ամսվա հղիություն, սակայն վիժել է ու պտուղն ընկել է զուգարանի անցքը:

Հետագայում իրականությունը բացահայտվել է, եւ Ժամհարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 106-րդ հոդվածի հատկանիշներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ