RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013



Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

Տեղադրվել է` 2013-04-18 23:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1940, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ԱՅՍՕՐ ԲՈՍՏՈՆՈՒՄ ՆՇՎԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 98-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Հ. Ծ.

Ինչպես անցած 28 տարիներին, այսօրՙ ապրիլի 19-ին Բոստոնի (Մասաչուսեթս) նահանգային կառավարչատան ներկայացուցիչների պալատում նշվելու է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվության, հիշատակի արարողությունը սկսվելու է առավոտյան ժամը 10.30-ին ելույթներով, որից հետո երթ է կազմակերպվելու դեպի «Ռոզ Քենեդի Գրինվեյում» գտնվող «Հայկական ժառանգության այգին»: Նախատեսված է նաեւ ծաղկեպսակ զետեղել «Նյու Ինգլենդի Հոլոքոսթի հուշահամալիրում»: Իրադարձությունը, բացի 1,5 միլիոն զոհերի հիշատակը հարգելուց, նաեւ պատվելու է ԱՄՆ-ում ապաստան գտած ու դեռեւս կենդանի մնացած վերապրողներին:

Որպես գլխավոր բանախոս հրավիրված է 2006-2008 թվերին Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Մարշալ Էվանսը: Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համատեղ որոշումով մեծարվելու է «Հայկական ժառանգության այգու» ճարտարապետ Դոնալդ Թելլալյանը:

Միջոցառման կազմակերպիչ հանձնախմբի համանախագահներ են Ջոնաթան Հեխթը (դեմոկրատ, Ուոթերթաունից), Դեյվ Ռոջերսը (դեմոկրատ, Քեմբրիջից), Ջոն Լոունը (դեմոկրատ, Ուոթերթաունից) եւ Ուիլ Բրաունբերգերը (դեմոկրատ, Բելմոնտից):

Ավելացնենք, որ ավանդական դարձած «Թայմս սքուերի» հավաքը «Թուրքիան մեղավոր է ցեղասպանություն կատարելու համար: Անհերքելին հերքելը ինքնին ոճրագործություն է» նշանաբանով այս տարի անցկացվելու է առաջիկա կիրակի օրըՙ ապրիլի 21-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ