RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013



Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2464, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ԻՐԱՆՆ ՕԳՆԵ՞Լ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Հ. Ծ.

Իրանն այժմ բավական թշնամաբար է վերաբերվում Ադրբեջանին եւ լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ: Ճիշտ է, հայերը սրանից առաջ քանիցս նշել են, որ Իրանը Ադրբեջանին օգնել է 90-ականների ղարաբաղյան պատերազմի ժամանակ, բայց այդ պնդումները դեռեւս չեն հաստատվել եւ համապատասխան զեկույցներն էլ այդ մասին ոչինչ չեն գրանցել: Նույնիսկ Թոմաս դը Վաալի «Սեւ պարտեզ» գիրքը, նշելով հանդերձ ռուսական դերակատարումը, ոչինչ չի հայտնում այդ պատերազմում Իրանի մասնակցության մասին:

Սակայն իրանցի մի պաշտոնական անձնավորություն վերջերս փոթորիկ է առաջացրել Կովկասում, հաղորդելով, որ Իրանը գաղտնի օգնել է Ադրբեջանին այդ ժամանակ:

Ռամկավար մամուլի հաղորդագրությունների շրջանակներում Ջոշուա Կուսերան ապրիլի 18-ի շրջաբերականով տեղեկացնում է, որ այդ պաշտոնական անձըՙ Մոհսեն Ռեզաին, ի պաշտոնե պիտի իմանար այդ մասին, քանի որ այդ ժամանակ նա Իրանի հեղափոխական պահակախմբի հրամանատարն էր եղել: Նա «Սահար» հեռուստաընկերությանը ասել է. «Ես անձամբ տվեցի հրամանը, որ Ադրբեջանի հանրապետության բանակը համապատասխան սարքերով զինվի եւ ստանա անհրաժեշտ վերապատրաստվածություն: Շատ իրանցիներ մահացան ղարաբաղյան պատերազմում, նրանցից շատերը թաղված են Բաքվում, վիրավորները տեղափոխվեցին Իրան: Ղարաբաղը իսլամական հողերի մաս է կազմում, եւ պետք է երաշխավորել, խաղաղ միջոցներով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Մեկնաբանելով վերոնշյալ խոսքերը, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի իրանական բաժնի գիտաշխատող Ալեքս Վատանկան ասել է, որ Ռեզաին նախագահական թեկնածու է, եւ հնարավոր է, որ սա մի խաղ էՙ սիրաշահելու համար տեղի էթնիկ ազերիների քվեները: Դա նաեւ իշխանության նուրբ խաղ կարող է լինել ընդդեմ Բաքվի: «Այլապես ինչո՞ւ հիմա է այդ մասին բարձրաձայնվումՙ իմանալով, որ նման փաստը, եթե անշուշտ ճիշտ է, կարող է վնասել Հայաստանի հետ Իրանի հարաբերություններին: Ես այդ բոլորը դիտարկում եմ Ալիեւի կառավարության հանդեպ Թեհրանի վարած կիսասառը, կիսաթեժ քաղաքականության շրջանակներում», եզրակացրել է նա:

Առայժմ Իրանի կամ Ադրբեջանի կողմից պաշտոնական հակազդեցություն Ռեզաիի վերոնշյալ հայտարարություններին չի եղել:

Նկար 1. Մոհսե Ռեզա

Նկար 2. Ալեքս Վատանկա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ