RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2063, Տպվել է` 98, Ուղարկվել է էլ.փոստով` 92

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՊԱՊԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻՆ

Ապրիլի 23-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկուն:

Հանդիպմանը Մարեկ արքեպիսկոպոսն Ամենայն հայոց կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Ֆրանցիսկ պապի նամակը, որով սրբազան քահանայապետը շնորհակալություն է հայտնում Վեհափառ հայրապետին իր ընտրության առիթով հղված շնորհավորական գրության, ինչպես նաեւ գահակալության արարողությանն անձնապես ներկա գտնվելու համար: «Առանձնակի ուրախություն էր ինձ համար կարողանալ ողջունել Ձեզ Հռոմում իմ առաքելության գահակալությանը: Ակնկալում ենք շարունակել զորացնել այն բարեկամությունը, որ մենք մի քանի տարի արդեն վայելել ենք», - ասված է Ֆրանցիսկ պապի նամակում:

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով ջերմ գրության համար` Ամենայն հայոց կաթողիկոսը վերհիշեց իր հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկ պապի հետ ինչպես Արգենտինայում նրա առաջնորդության շրջանում, այնպես եւ Վատիկանում: Նորին սրբությունը պապական նվիրակի միջոցով Հռոմի պապին փոխանցեց եղբայրական իր ողջույնները եւ արդյունաշատ գահակալության բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ կատարվեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ջերմ հարաբերություններին, մասնավորապես Մայր աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը:

Հանդիպմանը ներկա էր Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ