RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1886, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ՆՇԱՆԱՎՈՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մանկավարժական համալսարանում կայացավ «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիներըՙ թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանության մասին» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակ, գրականագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Վլադիմիր Բարխուդարյանը, գրքի խմբագիր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչ Արամ Կարապետյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ եւ ուսանողներ:

Կարեւորելով գրքի օտարալեզու հրատարակություններն ու դրանցից մեկի շնորհանդեսը Մանկավարժականում` բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը նշեց. .«Սեւ գիրք»-ն ունի բացառիկ կարեւոր, ազգային նշանակություն: Օտարազգի մեծագույն հեղինակություններն այս գրքում անկեղծ, որոշակի շեշտադրումներով եւ լուրջ գնահատականներ տալով են խոսում մեր ժողովրդի մեծագույն ողբերգության մասին: Վստահ եմ` գրքի այլ լեզուներով`հատկապես թուրքերեն եւ անգլերեն հրատարակությունները միջազգային հանրությանը եւս մեկ անգամ հնարավորություն կտան ադրադառնալու, վերլուծելու Մեծ եղեռնը»:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը , ընդգծելով, որ գրքում շարադրված յուրաքանչյուր տողատակում հայի ցավն էՙ նկատեց. «Ժամանակակից Թուրքիան առաջնորդվում է ցեղասպանության ժխտմամբ եւ մարդատյաց քաղաքականությամբ. նրանք շարունակում են կրել Օսմանյան կայսրության գաղափարախոսությունն ու մերժում ժամանակակից աշխարհի արժեքները»:

Փոխնախարարը վստահեցրեց` ամեն ինչ կանեն գիրքն այլ լեզուներով եւս տպագրելու, առավել մասսայական դարձնելու համար:

Գրքի հեղինակ Ալբերտ Իսոյանը , որը նաեւ Մանկավարժականի շրջանավարտ է, անդրադառնալով գրքի ստեղծման նախապատմությանը, նկատեց` ռուսերեն տարբերակում, ի տարբերություն հայերենի, ավելացվել են եւս 34 նոր հեղինակներ: Գրականագետը ուրախությամբ նշեց, որ առաջիկայում գիրքը լույս կտեսնի նաեւ արաբերեն, իսպաներեն եւ այլ լեզուներով:

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց նաեւ Մանկավարժական համալսարանի դասախոս, ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի համանուն` «Սեւ գիրքը» կարճամետրաժ ֆիլմը:

Հայոց ցեղասապանության 100-ամյակին նվիրված «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիներըՙ թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանության մասին» նյութերի ժողովածուն ներկայացնում է 1894-1923թթ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ նշանավոր օտարերկրացի դիվանագետների, պետական-քաղաքական գործիչների, գրողների, պատմաբանների, միսիոներների զեկուցագրերը, ելույթները, հոդվածները թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանության մասին:

Գրքի մեկենասն է ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ